Jump to content

Թուրքական նեղուցների ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի նեղուցների ճգնաժամ
Սառը պատերազմ

Բոսֆորի և Դարդանելի նեղուցները
Թվական

Ցածր մակարդակ
հուլիսի 20, 1936օգոստոսի 6, 1946

(10 տարի, 2 շաբաթ և 3 օր)
Բարձր մակարդակ
օգոստոսի 7, 1946մայիսի 30, 1953
(6 տարի, 9 ամիս, 3 շաբաթ և 2 օր)
Վայր Մարմարա ծով
Արդյունք Status quo ante bellum
Հակառակորդներ
Թուրքիա Թուրքիա
Աջակից՝
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հրամանատարներ
Թուրքիա Իսմեթ Ինյոնյու
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարի Ս. Թրուման
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իոսիֆ Ստալին
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վյաչեսլավ Մոլոտով

Թուրքական նեղուցների ճգնաժամ, տարածքային հակամարտություն Սառը պատերազմի տարիներին Թուրքիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև։ Թուրքիան, որը պաշտոնապես չեզոքություն էր պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ճնշումների էր ենթարկվում ԽՍՀՄ կառավարության կողմից, որ թույլ տա խորդհրդային նավերին ազատորեն հատել թուրքական նեղուցները, որոնք միացնում են Սև ծովը Միջերկրական ծովին։ Քանի որ թուրքական կառավարությունը հրաժարվեց կատարել այդ պահանջը, տարածաշրջանում աճեց լարվածությունը, որին էլ հետևեց ԽՍՀՄ նավատորմի ցուցադրական զորաշարժը։ Այս միջադեպը հետագայում առանցքային դեր խաղաց Թրումանի դոկտրինի ձևավորման համար։ Լարվածության գագաթնակետին հասնելուց հետո Թուրքիան ստիպված եղավ իր արտաքին քաղաքական ուղղվածությունը կենտրոնացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վրա համապատասխանաբար պաշտպանության և անդամակցության համար։ Այս գործողության արդյունքը եղավ Եվրոպայում ետպատերազմյան նոր կարգավիճակի ձևավորումը, որը հիմանակում պահպանվում է մինչև մեր օրերը։

Նեղուցների կարևորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ծովային դարպասները Սև և Միջերկրական ծովերի միջև՝ Բոսֆորը և Դարդանելը, մշտապես եղել են շատ կարևոր առևտրային ճանապարհներ։ Սև ծովից աշխարհի տարբեր նավահանգիստներ տանող գլխավոր ուղին են։ Դրանք գլխավոր ճանապարհային ուղի են եղել ոչ միայն Թուրքիայի, այլև սևծովյան հարևանների (ԽՍՀՄ, Ռումինիա, Բուլղարիա) համար։ Այս երեք պետություներն էլ տիրապետում էին լուրջ ռազմական ուժի[1]։ Նեղուցները ծառայում էին նաև որպես ռազմավարական կարևոր հենակետ։ Դրանք մշատպես եղել են կարևոր լծակներ այն վերահսկող պետությունների համար։

Քաղաքական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտության արմատները պետք է որոնել Թուրքիա-ԽՍՀՄ հարաբերություններում և՛ մինչև պատերազմը, և՛ պատերազմի ընթացքում։ Մինչև 1930-ական թվականների կեսերը խորհրդա-թուրքական հարաբերությունները ջերմ էին և բարեկամական։ Նախկին երկու տերությունների մարմավորումները (Օսմանյան կայսրություն և Բոլշևիկյան Ռուսաստան) սերտ համագործակցային հարաբերություններ էին ստեղծել Մոսկվայի պայմանագրի կնքումով 1921 թվականի մարտի 16-ին[2]։

Նեղուցների անցումը կարգավորող գլխավոր փաստաթուղթը 1936 թվականին կնքված Մոնտրոյի կոնվենցիան է նեղուցների կարգավիճակի մասին։ Այն ստորագրել են Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Ճապոնիան, ԽՍՀՄ-ը, Թուրքիան, Միացյալ թագավորությունը և Հարավսլավիան[3]։ Այն նեղուցների շուրջ ընթացած բազմաթիվ բանակցությունների վերջնական արդյունքն էր։ Նախորդ պայմանագրերը և կոնվեցիաները կնքվել էին 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում։ Հարցը կրկին հնչեղություն ստացավ Ֆաշիստական Իտալիայի ձևավորումով։ Այն վարում էր նվաճողական քաղաքականություն Բուլղարիայի նկատմամբ, և վերջինս ստիպված էր քայլեր ձեռնարկել նեղուցների վերազինման համար[4]։ Պայմանագրի ստորագրումով 1936 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան իրավունք ստացավ վերազինելու և կարգավորելու նեղուցները։ Այն կարգավորում էր նաև ոչ սևծովյան ավազանի երկրների նավերի անցման իրավունքները[5]։ 1930-ական թվականների վերջին և 1940-ական թվականներին Ստալինը շարունակաբար փորձում էր քննարկման առարկա դարձնել Մոնտրոյի կոնվենցիան և արդեն 1939 թվականին հանդես եկավ կոնկրետ դիմումով։ Նա առաջարկեց նեղուցների նկատմամբ սահմանել խորհրդա-թուրքական համատեղ վերահսկողություն.[6]: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրման ժամանակ ԽՍՀՄ արտգործնապխարար Վյաչեսլավ Մոլոտովը տեղեկացրեց իր գերմանացի պաշտոնակցին, որ իր երկիրը մտադրություն ունի ստանձնել նեղուցների վերահսկողությունը և այնտեղ հիմնել ռազմական բազա[7]։

Թուրքիայի հետ սահմանային վեճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրաստանի Խորհրդհային Սոցիալստական Հանրապետության Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներն արտացոլող քարտեզ[8]:

ԽՍՀՄ-ը ցանակնում էր Արևելյան Անատոլիական տարածաշրջանում Թուրքիայի հետ ունեցած սահմանային հարցերը կարգավորել՝ ելնելով Հայաստանի ԽՍՀ-ի և Վրաստանի ԽՍՀ-ի շահերից։ Լավրենտի Բերիան տեղեկացրել էր Ստալինին, որ թուրքական տարածքները Վրաստանի հարավարևմուտքում խլվել են Վրաստանից Օսմանյան կայսրության գոյության շրջանում։ Եթե Բերիայի առաջարկած տարբերակը հավանություն գտներ Թուրքիայում, ապա ԽՍՀՄ ազդեցությունը Սև ծովում և Մերձավոր Արևելքում զգալիորեն կաճեր, և համապատասխանաբար Բրիտանական ազդեցությունը կնվազեր[9]։ Նեղուցների կարգավիճակի վերաբերյալ հարցը հանվեց 1953 թվականի մայիսին[10]։

Լարվածության աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո ԽՍՀՄ-ը վերադարձավ այդ հարցի քննարկմանը 1945 և 1946 թվականներին։ 1946 թվականի ընթացքում ամերիկյան և թուրքական դիվանագետները հաճախակի բանակցում էին հարցի վերաբերյալ։ ԽՍՀՄ դժգոհությունը հատկապես մեծ էր այն պատճառով, որ պատերազմի ընթացքում Թուրքիան թույլ էր տվել սևծովյան ավազանի երկրների նավերին հատել նեղուցները։ 1946 թվականի ապրիլի 6-ին ամերիկյան Միսսուրի հածանավի մուտքը նեղուցներ ավելի հրահրեց ԽՍՀՄ-ի զայրույթը։ Նավի մուտքը բացատրվեց այն պատրվակով, որ բերելու էր թուրք դեսպանի աճյունասափորը. մի բացատրություն, որը ԽՍՀՄ-ում ընդունվեց որպես պարզապես զուգադիպություն[11]։

Խորհրդային կարծիքի ներկայացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի օգոստոսի 7-ին ԽՍՀՄ-ը նոտա ուղարկեց Թուրքիայի արտգործնախարարություն, որում արտահայտում էր մտահոգություն, որ Թուրքիան նեղուցների վերահսկողությունն իրականացնելիս այլևս չի առաջնորդվում սևծովյան ավազանի մյուս պետությունների շահերով։ Ուշադրություն էր դարձվում հատկապես այն փաստին, որ իտալական և գերմանական ռազմանավերը անցել էին նեղուցները առանց որևէ դժվարության(գերմանական նավերը արգելափակվել էին միայն 1945 թվականի փետրվարի 23-ին, երբ պետությունը պատերազմ էր հայտարարել Գերմանիային)։ Նոտայում ասվում էր, որ նեղուցների կարգավիճակը այլևս հուսալի չէր և պահանջվում էր վերանայել Մոնտրյոյի կոնվենցիան նոր միջազգային խորհրդաժողովում[12]։

ԱՄՆ դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հարցին անդրադարձել էին Պոտսդամի կոնֆերանսում, ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը ասել էր, որ նեղուցների խնդիրը հանդիսանում է Թուրքիայի և ԽՍՀՄ-ի քննարկման առարկա, և պետք է լուծում ստանա երկու կողմերի կողմից[13]։ Քանի որ հարցը զգալի թեժացավ կոնֆերանսից հետո, ԱՄՆ-ը որոշեց, որ պետք է քայլեր ձեռնարկի ԽՍՀՄ-ին նեղուցների վերահսկողությունից հեռու պահելու համար, քանի որ այն ուներ ստրատեգիական կարևոր նշանակություն և չէր բացառովում նաև Թուրքիայի խորհրդայնացման հավանականությունը։ ԱՄՆ դիվանագետներին ուղղված գաղտնի հեռագրում պետքարտուղար Դին Աչեսոնը տալիս է ամերիկյան դիրքորոշման հանգամանալից բացատրությունը[14]։

Մեր կարծիքով ԽՍՀՄ-ի առաջնային նպատակը Թուրքիայի նկատմամբ վերահսկողության հասնելն է։ Մենք համոզված ենք, որ եթե ԽՍՀՄ-ը կարողանա հասնել վերահսոկղության նեղունցերի նկատմամբ, այն իր ռազմական ուժերը կգործադրի Թուրքիայի նկատմամբ իր վերահսոկղությունը սահմանելու համար...Մեր կարծիքով, հետևաբար, եկել է ժամանակը, երբ մենք պետք է որոշենք, որ պետք է բոլոր միջոցներով թույլ չտալ՝ խորհրդային ագրեսիան հասնի հաջողության. մասնավորապես պետք է զսպել խորհրդային ագրեսիան Թուրքիայի հանդեպ։ Այս քայլերով մենք պետք է ցույց տանք, որ չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան դառնա ԽՍՀՄ ագրեսիայի առարկա։
- Դին Աչեսոն, 1946 թվականի օգոստոսի 8

1946 թվականի օգոստոսի 20-ին Աչեսոնը հանդիպեց լրագրողների հետ, որպեսզի բացատրի պահի հրատապությունը և ներկայացնի ԱՄՆ կառավարության մոտեցումը[15]։

ՆԱՏՕ-ի աջակցությունը և լարվածության անկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի ամառվանից աշուն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ-ը մեծացրեց իր ռազմածովային ներկայությունը Սև ծովում։ Զգալի թվով ցամաքային ուժեր ուղարկվեցին Բալկաններ։ Զգալով խորհրդային ահագնացող ճնշումը՝ Թուրքիան օգնության խնդրանքով դիմեց ԱՄՆ-ին։ Վարչակազմի հետ ունեցած խորդհակցությունից հետո նախագահ Թրումանը ռազմածովային ուժեր ուղարկեց Թուրքիա[16]։ 1946 թվականի հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները վերահաստատեցին իրենց աջակցությունը Թուրքիային[17]։ Օգոստոսի 26-ին ԽՍՀՄ-ը հրաժարվեց նեղուցների կարգավիճակի քննարկման համար հրավիրվելիք գագաթնաժողովի առաջարկից և որոշ ժամանակ անց զորքերը դուրս բերեց տարածաշրջանից։ Այդուհետ Թուրքիան հրաժարվեց չեզոքության քաղաքականությունից և ընդունեց ԱՄՆ 100 միլիոն դոլլար ռազմական և տնտեսական օգնությունը 1947 թվականին, որ Թրումանի դոկտրինի դրսևորումներից մեկն էր։ Դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ը օգնություն տրամադրեց նաև Հունաստանին։ Վերոհիշյալ երկու պետությունները ՆԱՏՕ-ին անդամակցեցին 1952 թվականին[18]։

Շարունական վեճ 1947–1953 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի նոյեմբերին Թուրքիայի կառավարությունը Ֆաիկ Ակդհուրին դեսպան նշանակեց Մոսկվայում։ Թուրքական կառավարությունը հրահանգել էր նորանշանակ դեսպանին գլխավորապես ուշադրության կենտրոնում պահել ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը։ Բայց դեսպանը լիազորված չէր մասնակցել նեղուցներին վերաբերող բանակցություններին, եթե այդպիսիք լինեին[19]։

ԱՄՆ-ը առաջարկեց հրավիրել միջազգային կոնֆերանս Բոսֆորի և Դարդանելի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար։ Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Վինոգրադովը ԱՄՆ առաջարկի վերաբերյալ հուշագիր ուղարկեց Մոսկվա 1946 թվականի դեկտեմբերի 10-ին, պնդելով, որ կոնֆերանսը կընթանա ԱՄՆ ցանականալի մթնոլորտում, որն անընդունել է ԽՍՀՄ-ի համար։ Վերջինիս կարծիքով այն ոչ թե կհանգեցնի նեղուցների կարգավիճակի փոփոխմանը, որը ԽՍՀՄ Արտգործնախարարության գլխավոր նպատակն էր, այլ կարող է միայն երկրորդային նշանակության փոփոխութոյւններ կատարել[20]։

1948 թվականին Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանի պաշտոնում Սերգեյ Վինոգրադովին փոխարինեց Ալեքսանդր Լավրիշևը։ Նորանշանակ դեսպանը երկիր ժամանեց նոր հանձնարարականներով։ ԽՍՀՄ արտգործնախարարության կողմից տրված այս ցուցումները նեղունցերի վերաբերյալ վերջին գլխավոր փաստաթղթերն էին։

Եթե թուրքերը ցանկանում են իմանալ մեր դիրքորոշումը նեղուցների վերաբերյալ, ապա պատասխանը կլինի հետևյալը. ԽՍՀՄ դիրքորշումը ամբողջապես ձևակերպված է 1946 թվականի օգոստոսի 7-ի և սեպտմեբերի 24-ի նոտաներում։
- ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն, 1948 թվականի մարտի 29[21]

Իոսիֆ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշ փոփոխությունների ենթարկվեց և 1953 թվականի մայիսի 30-ին Արտգործնախարար Մոլոտովը հրաժարվեց Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ պահանջներից և Թուրքիա-Հայաստան-Վրաստան սահմանային վեճերից[22]։

Հասկանալով, որ միջազգային քաղաքական մթնոլորտը թույլ չի տա վերահսկողության հասնել նեղուցների, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց մեղմացնել Թուրքիայի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը և այդպես ազդեցություն ձեռք բերել Մերձավոր Արևելքում։ Սակայն այդ հույսերը ի դերև ելան 1952 թվականին Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո[23]։ 1936 թվականի Մոնտրոյի պայամնագիրը, վերանայումներով հադներձ, մինչ օրս ուժի մեջ է[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rozakes, Chrestos (1987). Turkish Straits. Dordrecht: Martinus Nijhoff. էջ 7.
  2. Hasanli, Jamil (2011). Stalin and the Turkish Crisis of the Cold War, 1945–1953. Lexington Books. էջ 1.
  3. Christos L. Rozakis, Petros N. Stagos, The Turkish Straits, p. 123. Martinus Nijhoff Publishers, 1987. ISBN 90-247-3464-9
  4. Christos L. Rozakis, Petros N. Stagos, The Turkish Straits, p. 101. Martinus Nijhoff, 1987. ISBN 90-247-3464-9
  5. «Montreaux_ENG» (PDF). BAŞKENT-SAM. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  6. Deborah Welch Larson, Origins of Containment: A Psychological Explanation, p. 203. Princeton University Press, 1989. ISBN 0-691-02303-4
  7. Christos L. Rozakis, Petros N. Stagos, The Turkish Straits, p. 44. Martinus Nijhoff Publishers, 1987. ISBN 90-247-3464-9
  8. Jamil Hasanli, "Stalin and the Turkish Crisis of the Cold War, 1945–1953" // The Harvard Cold War Studies Book Series, Lexington Books, 2011, p. 188.
  9. (ռուս.) Рецензия на сборник «Армения и советско-турецкие отношения» Արխիվացված 2014-03-18 Wayback Machine
  10. Ro'i, Yaacov (1974). From Encroachment to Involvement: A Documentary Study of Soviet Policy in the Middle East, 1945–1973. Transaction Publisher. էջեր 106–107.
  11. «Mezhdunarodnaia zhizn». CA&CC Press AB. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  12. «Soviet Plans Related to the Straits and their Failure». CA&CC Press AB. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  13. Hasanli, Jamil (2011). Stalin and the Turkish Straits Crisis, 1945–1953. Lexington Books. էջ 123.
  14. «The Acting Secretary of State to the Secretary of State at Paris». CA&CC Press AB. 1946 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  15. Hasanli, Jamil (2011). Stalin and the Turkish Crisis of the Cold War, 1945–1953. Lexington Books. էջ 233.
  16. «Russian Pressure: Basis for US Aid in Turkey». acusd.edu. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  17. «Nota Velikobritanii—MID SSSR». CA&CC Press AB. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  18. "Turkey 1." The Columbia Encyclopedia, 2004.
  19. Hasanli, Jamil (2011). Stalin and the Turkish Straits Crisis, 1945–1953. Lexington Books. էջ 248.
  20. Hasan, Jamil (2011). Stalin and the Turkish Straits crisis, 1945–1953. Lexington Books. էջեր 248–249.
  21. Hasanli, Jamil (2011). Stalin and Turkish Crisis of the Cold War, 1945–1953. Lexington Books. էջեր 249–250.
  22. Hasanli, Jamil (2011). Stalin and the Turkish Crisis of the Cold War. Lexington Books. էջ 250.
  23. «Turkey's Relations with NATO». Republic of Turkey Ministry of Foreign Affairs. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  24. "TURKEY." The Encyclopedia of World History. 2001.