Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Թիրոզին, տիրոզին, ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D, Լ և ռացեմիկ DL ձևերով։ Լ Տ մտնում է բազմաթիվ սպիտակուցների և պեպտիդների կառուցվածքի մեջ։ Թիրոզինը կենդանիների և մարդու օրգանիզմներում առաջանում է ֆենիլալանինի ֆերմենտային օքսիդացման ընթացքում։ Թիրոզինի յոդային ածանցյալները՝ թիրոքսինը և եռյոդթիրոնինը, վահանագեղձի հորմոններ են։ Թիրոզինի քայքայման ընթացքում օրգանիզմում առաջանում են ֆումարաթթու և ացետաքացախաթթու, որոնք ացետիլկոֆերմենտ A-ի միջոցով մտնում են եռկարբոնային թթուների ցիկլի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։