Jump to content

Էրիկ Ավարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Ավարի
Ծնվել էապրիլի 13, 1952(1952-04-13)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրԴարջիլինգ, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան
ԿրթությունSt. Joseph's School, Darjeeling?
Քաղաքացիություն Հնդկաստան և  ԱՄՆ
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
erickavari.com

Էրիկ Ավարի (անգլ.՝ Erick Avari, ապրիլի 13, 1952(1952-04-13)[1][2], Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան), հնդկական ծագմամբ ամերիկացի դերասան։

Էրիկ Ավարին (Ի ծնե՝ Նարիման Էրուկ Ավարի (անգլ.՝ Nariman Eruch Avari)[3]) ծնվել է Դարջիլինգ քաղաքում, Բենգալիայի արևմտյան մասում, հնդկական հին Պարս զրադաշտի ընտանիքում։ Նա սովորել է Չարլիստոնյան քոլեջում։

Էրիկը հանդիսանում է Ջարջիլինգի և Կալկաթայի Avari-Madan ընտանիքի անդամ։ Նրա պապը՝ Ջամշեջի Ֆրամջի Մադանը, եղել է հնդկական կինոյի պիոներ։

Ավարին հայտնի է իր Աստղային դուռը, Անկախության օրը, Մումիա, Տանը մենակ 4, Կապիկների մոլորակը և Ակամա միլիոնատեր ֆիլմերում կերտած դերերով, Ալեքսիս Կրուզի հետ միասին։ Սակայն մինչև Լոս Անջելես ժամանելը՝ 1991 թվականը, նրա ծավալուն դերերի շնորհիվ արժանացել է ԱՄՆ-ի թատերական քննադատների մեծ գովասանքներին։ Հանրային թատրոնում հանդես է եկել Վասկես (Tis Pity She’s a Whore) Վել Կիլմերի հետ (Ջոզեֆա Պապա)։ Նա նկարահանվել է «Մումիա» ֆիլմում։

Նա նույնպես հայտնվել է՝ Կասլ, Արքայազնը Բևերլի Հիզլից, Հերոսները, Օրենք և կարգ, Խաբիր ինձ, Աստղային ուղի, Հաջորդ սերունդը, Ստորջրյա ոդիսականը, Աստղային ուղի, Խոր տիեզերք 9, Աստղային ուղի, Էնթերփրայզ, Արևմտյան թևը, Գաղտնի նյութեր', Դարմա և Գրեգ, Վավելոն 5, Լրտեսուհի, Միայնակ սրտերը, Ազդեցությունը, Լոիսը և Կլարկը, Հաչիկո՝ մի շան պատմություն, Մենտալիստը, Գաղտնի գործողություններ, Գրիմի և Կենդանի թիրախ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ավարի» հոդվածին։