Jump to content

Դոնալդ Գլովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Գլովեր
Գլովերը 2015 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDonald Glover
Ի ծնե անունԴոնալդ Մաքինլի Գլովեր
Նաև հայտնի է որպեսՉայլդիշ Գամբինո, mcDJ
Ծնվել էսեպտեմբերի 25, 1983 (41 տարեկան)
Լանկաստեր, Կալիֆորնիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունԵրաժիշտ, դերասան, հումորիստ
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր, հարվածային համակարգ և վոկալ
Գործունեություն2002-ներկա
ԼեյբլGlassnote Record, Island Record
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց (2006), Stephenson High School?, Avondale High School?, DeKalb School of the Arts? և Lakeside High School?
ԱնդամակցությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
Պարգևներ

Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ

Գրեմմի լավագույն R&B երգի համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ

Ոսկե գլոբուս

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «կատակերգական հեռուստասերիալների լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում

Գրեմմի մրցանակ լավագույն ավանդական R&B կատարման համար

Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն մեղեդիական ռեփ կատարման համար

և

Գրեմմի տարվա երգի համար

Կայքiamdonald.com
 Donald Glover Վիքիպահեստում

Դոնալդ Մաքինլի Գլովեր (անգլ.՝ Donald McKinley Glover, սեպտեմբերի 25, 1983(1983-09-25)[1], Էդվարդս, Քերն շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժիշտ, դերասան և հումորիստ։ Որպես ռեփեր նա հանդես է գալիս Չայլդիշ Գամբինո (անգլ.՝ Childish Gambino) բեմական անվամբ, իսկ որպես դիջեյ` mcDJ անվամբ։

Գլովերը իր կարիերան սկսել է որպես հումորիստ՝ նկարահանվելով Derrick Comedy հումորային խմբի հոլովակներում[3]։ Երաժշտական կարիերան սկսել է միքսթեյպներ թողարկելով, իսկ 2011 թվականին ստորագրել է պայմանագիր Glassnote Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել դրա անդամ[4]։ Նրա առաջին՝ «Camp» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերին[5]։ 2013 թվականի դեկտեմբերին վաճառքի է դուրս եկել նրա «Because the Internet» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը և առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում, սակայն չի հաղթել[6][7]։ 2016 թվականի դեկտեմբերին թողարկվեց նրա երրորդ՝ «Awaken, My Love!» կոչվող ալբոմը[8]։

Գլովերը նաև դերասան է և նկարահանվել է մի շարք ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ 2016 թվականի սեպտեմբերին կայացավ նրա հեղինակային «Ատլանտա» հեռուստասերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս ինքը[9], որի համար, 2017 թվականին, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասան՝ կատակերգական սերիալում» անվանակարգում։

2018 թվականի օգոստոսին Գլովերը ստացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակ «This is America»-ի համար՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ ՝ սոցիալական ուղերձով» անվանակարգում[10]։

2019 թվականին «This is America» ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությունում արժանացել է չորս մրցանակի՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում[11]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Camp» (2011)
  • «Because the Internet» (2013)
  • «Awaken, My Love!» (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Carnegie Hall linked open data — 2017.
  3. «The Evolution of Donald Glover, From YouTube Star to 'Atlanta'». The Wrap. 2016 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Childish Gambino Signs with Glassnote Records». Billboard. 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Camp by Childish Gambino». iTunes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Hip Hop Album Sales: The Week Ending 12/15/2013». HipHopDX. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «57th Annual Grammy Awards Nominees». XXL. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Childish Gambino Shares "Awaken, My Love!" Tracklist & Release Date». HotNewHipHop. 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Watch the First Episode of Childish Gambino's New TV Show 'Atlanta'». XXL. 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Berg, Madeline. «Donald Glover Wins Big For 'Atlanta' At The Golden Globes». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  11. «61st GRAMMY Awards: Full Nominees & Winners List». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Գլովեր» հոդվածին։