Jump to content

Դին Քեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Քեյն
անգլ.՝ Dean Cain
Ծնվել էհուլիսի 31, 1966(1966-07-31)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրMount Clemens, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոպրոդյուսեր և հնչյունավորող
Ծնողներմայր՝ Sharon Thomas?
Համատեղ ապրող(ներ)Samantha Torres?
Երեխա(ներ)Christopher Dean Cain?
Պարգևներ և մրցանակներ

Դին Քեյն (անգլ.՝ Dean Cain, հուլիսի 31, 1966(1966-07-31)[1][2], Mount Clemens, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Քլարկ Քենթի/սուպերմենի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Ջորջ Թանական ծնվել է 1966 թվականի հուլիսի 31-ին Միչիգան նահանգում՝ Մաունթ Քլեմենսում՝ դերասանուհի Շարոն Թոմասի (ծնված հունիսի 3-ին 1946 թվական) և ԱՄՆ-ի բանակի զինծառայող Ռոջեր Թանանի ընտանիքում։ Քեյնի երակներով հոսում է ճապոնական (նրա հայրական կողմի պապից), ֆրանկոկանադական, իռլանդական և վալիական արյուն[4]։ Դինն ունի ավագ եղբայր (այժմ՝ երաժիշտ) Ռոջերը։ Ապագա դերասանի ծնողները բաժանվել են դեռ նրա ծնունդից առաջ։ Շատ ավելի ուշ, երբ Քեյնը հայտնի է դարձել, Ռոջերը National Enquirer ամսագրին տված իր հարցազրույցում ասել է, որ Շերոնը հեռացել է իրենից այն ժամանակ, երբ ինքը Վիետնամի պատերազմում էր։ 2001 թվականի հունվարին Դինը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ իր հայրը երբեք չի մասնակցել այդ պատերազմին, և որ ամուսնալուծության պատճառն այն է, որ նա դավաճանել է Շերոնին։

1969-ին նրա մայրը ամուսնացել է ռեժիսոր Քրիստոֆեր Քեյնի հետ (ծնվել է 1943 թ. հոկտեմբերի 29-ին), ով որդեգրել է Դինին և Ռոջերին։ Ընտանիքը տեղափոխվել է Մալիբու, Կալիֆոռնիա[5][6]։ 1973-ին զույգը ունեցել է դուստր`դերասանուհի Քրիսինդա Քեյնին։ Դպրոցական տարիներին Դինը ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Նա խաղացել է դպրոցի բեյսբոլի թիմի կազմում իր եղբայրների՝ Չադի և Ռոբ Լոուի և Չարլի Շինի հետ, որոնք նաև նրա դասընկերներն էին։ 1984 թվականին Դինը ավարտել է ավագ դպրոցը, նրան առաջարկել են սպորտային կրթաթոշակ 17 համալսարանից, բայց նա ընտրել է Փրինսթոնի համալսարանը։ Փրինսթոնում նա վոլեյբոլի հավաքականի ավագն էր, նաև որպես պաշտպան խաղում էր ամերիկյան ֆուտբոլի հավաքականում, որտեղ նա մեկ մրցաշրջանում կատարել է 12 բռնում։ Նա նաև եղել է Zeta Psi եղբայրության անդամ։ Քեյնը ավարտել է Փրինսթոնը 1988 թվականին պատմության բակալավրի աստիճանով։

Ավարտելուց անմիջապես հետո Դինը պայմանագիր է կնքել Ազգային ֆուտբոլային լիգայի Բաֆալո Բիլս թիմի հետ։ Սակայն ծնկի վնասվածքը, որը ստացել էր մարզման հավաքի ժամանակ, խզել է նրա դեռ նոր սկսված մարզական կարիերան[7]։ Սկզբում նա սկսել է սցենարներ գրել, ապա՝ նկարահնվել հեռուստատեսությունում՝ հայտնվելով գովազդներում և հանրաճանաչ հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Grapevine», «Ուրիշ աշխարհ» (1987-1993), «Բևեռլի Հիլզ, 90210»։ 1993 թվականին Քեյնը հայտնի է դարձել« Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Սուպերմենի դերով, որն ավարտվել է 1997 թվականին։

1998 թվականին Դինը բացել է Angry Dragon Entertainment պրադյուսական ընկերությունը, որը պրոդյուսերություն էր անում TBS Superstation ալիքով «Ripley’s Believe It or Not!» հեռուստասերիալին։ Նա նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն» (2000), «Ժամանակից դուրս» (2003) և «Բեյլիի միլիարդները» (2004)։ 2004 թվականին իրական կյանքի վրա հիմնված «Perfect Husband: The Laci Peterson Story» ֆիլմում խաղացել է Սքոթ Պետերսոնի դերը։ Նա նաև պարբերաբար Քեյսի Մենինգի դերով հայտնվել է «Լաս Վեգաս» սերիալում (2003-2008)։ Որպես հյուր աստղ՝ Դինը նկարահանվել է հեռուստատեսային «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում՝ խաղալով անմահ դոկտոր Քուրթիս Նոքսի դերը[8][9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրինսթոնում սովորելու ժամանակ Դինը երկու տարի հանդիպել է դերասանուհի Բրուք Շիլդսի հետ[6], որը նրանից մեկ տարով մեծ էր։ 1997-ին սկսել է հանդիպել քանթրի-երգչուհի Մինդի Մակկրիդի հետ և 1998-ի սկզբին զույգը հայտարարել իրենց նշանադրության մասին, բայց նույն տարվա հուլիսին նրանք բաժանվել են։

1999-ին մամուլում լուրեր են հայտնվել Դինի հին ընկերուհու՝ մոդել Սամանթա Տորեսի հղիության մասին[6]։ Զույգը որոշում է ոչ թե միավորվել, այլ կիսել երեխայի խնամակալությունը։ 2000 թվականի հունիսի 11-ին ծնվել է Քրիստոֆեր Դին Քեյնը, որին Դին անվանել է խորթ հոր պատվին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը Ծանոթագրություն
1976 Էլմեր Elmer Դին Ռասել Ֆիլմ
1984 Քարե տղան The Stone Boy Յուջին Հիլերման Ֆիլմ
1990 Գրեք սպանել Write to Kill парковщик Ֆիլմ
1990 Չխորտակվողները Going Under տղան բարում Ֆիլմ
1989-1993 Կյանքը շարունակվում է Life Goes On Կիմո Հեռուստասերիալ
1987-1993 Ուրիշ աշխարհ A Different World Էդդի Հեռուստասերիալ
1992 Խաղողի այգի Grapevine Բրայեն Հեռուստասերիալ
1990-2000 Բևեռլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Փիկ Հեռուստասերիալ
1992 Կախարդական ծովափ Miracle Beach վոլեյբոլիստ Ֆիլմ
1993-1997 Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները Lois & Clark: The New Adventures of Superman Քլարկ Քենտ Սուպերմեն Հեռուստասերիալ
1993-2004 Ֆրեիզեր Frasier Ռիկ Հեռուստասերիալ
1996 Արկածներ բարեգործների գրքերից Adventures from the Book of Virtues Հեռուստասերիալ
1997-2003 Պարզապես նկարիր ինձ Just Shoot Me! Քրիս Ուիլիամս Հեռուստասերիալ
1997 Ամենալավ մարդը Best Men Բազզ Ֆիլմ
1998-1999 Ֆանտիազիայի կղզին Fantasy Island Սեմ Կանիլլի Հեռուստասերրիալ
1998 Ապագայի սպորտը Futuresport Ռեյմզի Թրեմեյն Հեռուստատեսություն
1998-1999 Օրենք և կարգ Law & Order: Special Victims Unit Մայք Ջերգենս Հեռուստասերիալ
2000 Վերջին ճակատամարտը For the Cause Գեներալ Մուրան Ֆիլմ
2001 Կրակե թակարդ Firetrap
Ջեկ/Մաքս Հուպեր Ֆիլմ
2001 Առնետավազք Rat Race Շոն Կենտ Ֆիլմ
2014 Աստված չի մահացել God’s Not Dead Մարկ Ֆիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140820507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. https://web.archive.org/web/20180307151023/http://www.president.am/hy/decrees/item/4367/
  4. Shales, Tom (1993 թ․ սեպտեմբերի 23). «It's a Bird! It's a Plane! It's a Hunk!; `Lois & Clark's' Dean Cain, Flying the Friendly Skies». Washington Post.(չաշխատող հղում)
  5. Christopher Cain Biography (1943-)
  6. 6,0 6,1 6,2 Michelle Tauber. Cain, Able Արխիվացված 2012-04-19 Wayback Machine People Magazine, 2003.
  7. O'Connor, John J. (1995 թ․ ապրիլի 9). «TELEVISION VIEW; That Man In a Cape Is Still Flying». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  8. Al Septien & Turi Meyer (writers); Rick Rosenthal (director) (2007-10-18). «Cure». Smallville. Season 7. Սերիա 4. The CW.
  9. «Smallville: 'Cure' Review». IGN.com. 2007 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Քեյն» հոդվածին։