Jump to content

Favicon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon-ը

Favicon (անգլ.՝ FAVorite ICON — «ընտրյալ պատկեր»), վեբ կայքի կամ էջի գրաֆիկական պատկեր։ Ցուցադրվում է դիտարկիչի էջանիշների անվանումից առաջ, ինչպես նաև պահպանված էջանիշների շարքում։

Սովորաբար օգտագործվում է 16x16 փիքսել չափով պատկեր՝ favicon.ico անվանմամբ։

Զարգացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մարտին Մայքրոսոֆթը թողարկեց Internet Explorer 5 դիտարկիչը, որն առաջին անգամ օգտագործեց պատկերները որպես կայքի էջանիշ[1]։ Սկզբնապես այդ պատկերը favicon.ico անվանումով ֆայլ էր, որը տեղադրված էր կայքի հիմնային թղթապանակում (root folser) (Օրինակ՝ http://en.wikipedia.org/favicon.ico)[2][3][4][1][3]։

Աջակցող դիտարկիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աղյուսակը ցուցադրում է հիմնական վեբ դիտարկիչները, որոնք աջակցում են Favicon֊ի տարբեր տիպեր և ֆունկցիաներ։ Թիվը ցույց է տալիս դիտարկիչի տարբերակը, որից սկսած այն աջակցում է տվյալ ֆունկցիան։

Favicon աջակցող դիտարկիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտարկիչ ICO PNG GIF Անիմացիոն GIF JPEG APNG SVG
Google Chrome Այո 4.0 4.0 Ոչ 4.0 Ոչ Ոչ
Internet Explorer 5.0[5] 11.0[6] 11.0[6] Ոչ[5] Ոչ[5] Ոչ[5] Ոչ[5]
Firefox 1.0[7] 1.0[7] 1.0[7] Այո Այո 3.0 Ոչ[8]
Opera 7.0[9] 7.0[9] 7.0[9] 7.0[9] 7.0[9] 9.5 9.6Ոչ
Safari Այո 4.0 4.0 Ոչ 4.0 Ոչ Ոչ

Ժամանակակից հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից շատ դիտարկիչների դեպքում անհրաժեշտ չէ էջին ավելացնել favicon.ico կոդը։ Նման հրահանգի բացակայության դեպքում դիտարկիչը փորձում է favicon.ico ֆայլը բեռնել կայքի հիմնային թղթապանակից։ Սակայն հնարավորություն կա կայքի <head> թեգերի մեջ հատուկ հրահանգով ցույց տալ /favicon.ico-ի հասցեն։

favicon.ico պատկերի հասցեն տալու օրինակ․

<link rel="icon" type="image/png" href="/someimage.png" />

որտեղ

  • rel-ը կարող է պարունակել «shortcut icon» պարամետրը։
  • href-ը պարունակում է ֆայլի բացարձակ կամ հարաբերական հասցեն։
  • Ֆայլի ֆորմատը կարող է լինել png կամ gif, իսկ չափսը 16x16 կամ 32x32 փիքսել, 8 կամ 24 բիթային գույներով։

Այս դեպքում type-ը պետք է պարունակի MIME ֆորմատ (օրինակ՝ PNG-ի համար image/png

2003 թվականին Սեյմոն Բատչերը Internet Assigned Numbers Authority-ում (IANA) գրանցեց ICO ֆորմատը։

Եթե Internet Explorer-ի համար օգտագործվում է ICO տիպը, ապա դրա MIM տիպը պետք է լինի image/vnd.microsoft.icon։ image/x-icon-ը հնացավ 2003 թվականին՝ ICO-ի տիպերի ստանդարտացումից հետո։ image/vnd.microsoft.icon տիպն աջակցում են բոլոր դիտարկիչները։

Ինչպես օգտագործել

[խմբագրել | խմբագրել կոդը]
Edge Firefox Google Chrome Internet Explorer Opera Safari
<link rel="shortcut icon"
 href="http://example.com/myicon.ico" />
Այո[1] Այո[1] Այո[1] Այո[1][5] Այո[1] Այո
<link rel="icon"
 type="image/vnd.microsoft.icon"
 href="http://example.com/image.ico" />
Այո Այո Այո Այո (IE 9 տարբերակից սկսած)[6] Այո Այո
<link rel="icon" type="image/x-icon"
 href="http://example.com/image.ico" />
Այո[1] Այո[1] Այո[1] Այո (IE 9 տարբերակից սկսած)[10] Այո[1] Այո
<link rel="icon"
 href="http://example.com/image.ico" />
Այո Այո Այո Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] Այո Այո
<link rel="icon" type="image/gif"
 href="http://example.com/image.gif" />
Այո Այո Այո Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] Այո Այո
<link rel="icon" type="image/png"
 href="http://example.com/image.png" />
Այո Այո Այո Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] Այո Այո
favicon.ico գտնում է կայքի հիմնային թղթապանակում Այո Optional[11] Այո Այո Optional[12] Այո
նախըտրելի է հիմնային (root) կամ (X)HTML հղվող տարբերակը linked linked linked linked ? ?

Favicon-ը կայքերի մոբայլ տարբերակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple ընկերություն սարքավորումները՝ սկսած iOS 1.1.3 տարբերակից և Անդրոիդ հիմքով որոշ սարքավորումներ[13] աջակցում են էջանիշի պատկերներ, որոնք օգտագործվում են վեբ ծրագրերում[14][15]։

Ցանկալի չափսերը 60×60 փիքսել են iPhone-ի համար, իսկ Retina էկրանով iPhone-ի դեպքում՝ 120×120 փիքսել[15][16][17]։

iPad֊ի դեպքում Favicon֊ի ցանկալի չափսը 76×76 փիքսել է, իսկ iPad֊ի երրորդ սերնդից սկսած Retina էկրանների դեպքում՝ 152×152 փիքսել[18]։

Անդրոիդով թաբլետների դեպքում (Chrome բրաուզերով) նախընտրելի է PNG ֆորմատը՝ 192x192 փիքսել չափով[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «How to Add a Shortcut Icon to a Web Page». Microsoft Developer Network. Microsoft. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  2. McGrew, Darin (2007 թ․ ապրիլի 26). «Web Authoring FAQ - 8.11. How can I have a custom icon when people bookmark my site?». Web Design Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  3. 3,0 3,1 Heng, Christopher (2008 թ․ սեպտեմբերի 7). «What is Favicon.ico? Personalise Your Site's Bookmarks». thesitewizard.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Creating favicons with Adobe Photoshop and GoLive». Adobe GoLive. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Davis, Jeff (2007 թ․ մարտի 1). «why doesn't the favicon for my site appear in IE7?». jeff's WebLog at Microsoft Developer Network. Microsoft. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Fun with Favicons». Microsoft. 2013 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 David (2003 թ․ հուլիսի 19). «Mozilla 0.9.6 Release Notes». Mozilla. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  8. Works only on first load of the page.
    Daniel Holbert (2011 թ․ ապրիլի 14). «Bug 366324 – SVG site icons (favicons, shortcut icons) support — comment 22». Bugzilla@Mozilla. Mozilla. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Opera 7 for Windows Changelog». Opera Software. հունվարի 28, 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  10. «IE9 RC Minor Changes List». Microsoft. 2011 թ․ փետրվարի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. Firefox only accepts favicon.ico in the web site's root without a <link> tag if the setting browser.chrome.favicons is set to true in about:config. The default value is true. If set to false, these favicons are ignored.
  12. Opera loads /favicon.ico only if Multimedia/Always load favicon option in opera:config is set to 1. See Opera Support page for more details.
  13. Mathias Bynens (2011 թ․ մարտի 2). «Everything you always wanted to know about touch icons». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «iPhone Human Interface Guidelines for Web Applications: Metrics, Layout Guidelines, and Tips». Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  15. 15,0 15,1 «Safari Web Content Guide: Specifying a Webpage Icon for Web Clip». Apple Inc. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  16. «iOS Human Interface Guidelines: Custom Icon and Image Creation Guidelines, Table 8-1». Apple Inc. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  17. «Apple-touch-icon». Apple Inc. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  18. «iPad Apple Touch Icon». Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  19. «Android Chrome and its favicon». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.