«Dawn FM», կանադացի երգիչ և երգահան The Weeknd-ի հինգերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2022 թվականի հունվարի 7-ին՝ XO և Republic Records լեյբլնեի միջոցով։ Ալբոմը պատմում է Ջիմ Քերրին, ներառում է նաև Tyler, The Creator-ի և Լիլ Ուեյնի վոկալը, ինչպես նաև Քուինսի Ջոնսի և Սավդի եղբայրների ասմունքը։ Ալբոմի պրոդյուսերներն են The Weeknd-ը, Մաքս Մարտին-ը, Oneohtrix Point Never-ը, Օսկար Հոլթերը, Քելվին Հարիսը, Swedish House Mafia-ն և այլոք
The Weeknd-ը ալբոմի կոնցեպտը նկարագրել է որպես քավարան՝ դեպի «թունելի վերջում գտնվող լույսը» ճանապարհորդությունը՝ հանդիսանալով իր չորրորդ՝ «After Hours» (2020) ստուդիական ալբոմի շարունակությունը։ «Dawn FM»-ը պարային փոփ և սինթի փոփ ժանրերի ալբոմ է, որի երգերը հիմնականում ոգեշնչված են 1980-ականների նոր ալիքի ֆանկ և էլեկտրոնային պարային երաժշտական ոճերից։ Ալբոմը լայն արձագանք գտավ երաժշտական քննադատների կողմից, ովքեր գնահատեցին դրա արտադրությունն ու մեղեդիները։
Ալբոմի առաջխաղացման համար թողարկվել են չորս սինգլներ՝ «Take My Breath», «Sacrifice», «Out of Time» և «Less than Zero», որոնցից «Take My Breath»-ը զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը։ «Dawn FM»-ը զբաղեցրել է 10 երկների ազգային չարթերի առաջին հորիզոնականը։ Ամերիկյան Billboard 200 չարթում այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Եվ՛ «After Hours», և՛ «Dawn FM» ալբոմներին հետագա աջակցության համար, The Weeknd-ը սկսել է «After Hours til Dawn» շրջագայությունը։ Շրջագայությունը սկսվել է 2022 թվականի հուլիսի 14-ին Հյուսիսային Ամերիկայում, և նախատեսվում է հետագա շրջագայություններ Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք և Ավստրալիա։
2021 թվականի օգոստոսի 6-ին թողարկվել է ալբոմի գլխավոր՝ «Take My Breath»սինգլը թվային երաժշտական և սթրիմինգային հարթակներում։ Երգը զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդգրկվել է 21 երկրների չարթերի թոփ 10-ում[1]։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգի թողարկման հետ միասին, որի ռեժիսորն է Cliqua դուոն[2]։
«Sacrifice» երկրորդ սինգլը թողարկվել է «Dawn FM» ալբոմի հետ միասին՝ 2022 թվականի հունվարի 7-ին[3]։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգի թողարկման հետ միասին, որի ռեժիսորը նույնպես Cliqua դուոն է։ Տեսահոլովակը շարունակում է «Take My Breath» տեսահոլովակի պատմությունը[4]։ 2022 թվականի հունվարի 11-ին երգն ուղարկվել է ամերիկյան ժամանակակից հիթերի ռադիո[5]։
«Out of Time»-ը թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ՝ 2022 թվականի հունվարի 25-ին ուղարկվելով ժամանակակից քաղաքայի երաժշտություն մեծերի համար ռադիոյին[6] Տեսահոլովակը թողարկվել է նույն տարվա ապրիլի 5-ին, որի ռեժիսորը նույնպես Cliqua դուոն է[7]։
«Less than Zero»-ն Ֆրանսիայում թողարկվել է որպես ժամանակավոր սինգլ, իսկ ժամանակակից հիթերի ռադիո է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 7-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[8]։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202202 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
↑«Slovak Albums – Top 100». ČNS IFPI. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին. Note: On the chart page, select SK - Albums - Top 100 under the left field and "202202" on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.