Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Լոմատուրցխ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Լոմատուրցխ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,67 մետր | |
Երկարություն | 16,82 մետր |
Լայնություն | 9,67 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (նաև՝ Սուրբ Փրկիչ)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի, Ախալքալաքից 19 կմ հեռավորության վրա, հայաբնակ Լոմատուրցխ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Լոմատուրցխի գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են 1840-ական թվականներից Վրաստանի հայոց թեմ և Իմերեթի թեմի արխիվներում։
Ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն կառույց։ Ըստ տեղեկագրերի, եկեղեցին ունի երկու անուն՝ 1857-1860 թվականների տվյալներով «Սուրբ Փրկիչ», իսկ՝ 1864-1867 թվականի մեկ այլ տվյալներով «Սուրբ Ամենափրկիչ»։
1885 թվականի «Արձագանք» թերթում եկեղեցու մասին տեղեկություններից պարզ է դառնում որ, եկեղեցին արդեն իսկ քարաշեն կառույց է։
19-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցին խիստ կարիք ուներ վերանորոգման, բայց եկեղեցու վերանորոգման արգելքի պատճառով գործընթացը ձգձգվում էր։ 20-րդ դաարասկզբին եկեղեցին արդեն իսկ վթարային վիճակում էր, սակայն 1905 թվականին վերջապես սկսվեց հիմնովին նոր եկեղեցու կառուցման գործընթացը։
Եկեղեցու պատի արձանագրության համաձայն շինարարական աշխատանքները սկսվել են 1906 թվականին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (16.82 x 9.67) մետր։ Մուտքը գտնվում է հարավային կողմից, իսկ պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին։ Եկեղեցու զանգակատունը գտնվում է տանիքի արևմտյան մասում։ Սուրբ Խորանը գտնվում է հյուսիսային մասում, իսկ նրա երկու կողմերում կան ավանդատներ։ Ունի մկրտության ավազան, որը գտնվում է հյուսիսային կողմում։
Եկեղեցու հոգևորականն է եղել՝ Ղուկաս քհն. Տեր-Բաղդասարյան։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, և վերածվել է պահեստի։
2016 թվականին եկեղեցին վերակառուցվեց։ Եկեղեցու վերակառուցման նյութական ծախսերը հոգաց նախկին տեղաբնակներ Սեդրակ և Արթուր Խաչատրյան եղբայրները։
2017 թվականի հունիսի 11-ին, եկեղեցին վերաօծվեց 111 տարի անց։ Ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ԼՈՄԱՏՈՒՐՑԽ - ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)