Մայա Սար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայա Սար Maya Sar | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Բոսնիա և Հերցեգովինա, Տուզլա |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Սարաևոյի համալսարան |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Աշխատանք | 2010-ից |
Կայք | mayasar.com |
Մայա Սար (անգլ.՝ Maya Sar, հուլիսի 12, 1981, Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի երգչուհի է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայան իր առաջին երգը թողարկել է 2010 թ., որը հիթ է դառնում ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլ նաև հարևան երկրներում։
2011 թ. եղել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դինո Մերլինի վոկալիստներից մեկը։ Մեկ տարի անց 2012 թ.-ին նա ներկայացրել է իր երկիրը նույն մրցույթում Korake Ti Znam երգով և եզրափակիչ փուլում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։ Մայայի առաջին ստուդիական ալբոմը՝ Krive riječi խորագրով, թողարկվել է 2013 թվականի հունիսի 1-ին, Hayat Production լեյբլով[1][2][3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թ. Մայան ամուսնացել է Մահիր Սարիհոջիչի հետ, ով երաժշտական պրոդյուսեր է, և նրանք միասին ունեն ձայնագրման ստուդիա։
Մայան բացի բոսնիերենից տիրապետում է նաև անգլերենին և իտալերենին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Krive riječi». Discogs. 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Maya Sar: Želja mi je da se ljudi pronađu u pjesmama». Slobodna Evropa. 2013 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Održana promocija albuma Maye Sar "Krive riječi"». Ekskluziva. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
|