Կալիդու Կուլիբալի
Կուլիբալին Նապոլիի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Սենեգալ Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Դյե դե Վոժ | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 89 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2003 | Սեն-Դիե | ||
2003-2006 | Մեց | ||
2006-2009 | Սեն-Դիե | ||
2009-2010 | Մեց | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Մեց | 42 | (1) |
2012-2014 | Գենկ | 64 | (3) |
2014-ներկա | Նապոլի | 126 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Ֆրանսիա Մ20 | 6 | (0) |
2015-ներկա | Սենեգալ | 28 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կալիդու Կուլիբալի (ֆր.՝ Kalidou Koulibaly, հունիսի 20, 1991[1][2], Սեն Դյե դե Վոժ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Կուլիբալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մեցում, 2012 թվականին միացավ Գենկին և 2014 թվականին տեղափոխվեց Նապոլի, որտեղ շուտով դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը։ Նա 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում, սակայն հետագայում ընտրել է Սենեգալը, և Սենեգալի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել 2015 թվականին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլիբալին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սեն-Դիե ֆուտբոլային ակումբի կազմի ակադեմիային։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա միացել է Մեցի ակադեմիային։ Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում սենեգալցին 2009-10 մրցաշրջանում հաղթեց Գամբարդելայի գավաթը[4] և Ֆրանսիայի երիտասարդական գավաթը։
Մեցի առաջին թիմի կազմում Կուլիբալին իր դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 20-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Մեցի կազմում Կուլիբալին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Գենկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 29-ին Կուլիբալին 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Ռասինգ Գենկի հետ[7]։ Գենկի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լյուցերնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[10]։ Գենկի կազմում Կուլիբալին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 92 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 2-ին Կուլիբալին 6․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[11]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[12]՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[17]՝ գլխի հարվածով բացելով հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին[18]։
2015-16[19] և 2016-17[20] մրցաշրջաններում Կուլիբալին ընդգրկվեց Սերիա A-ի խորհրդանշական հավաքականներում։ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում սենեգալցին հանդիպման 90-րդ րոպեին խփեց խաղի հաղթական գոլը[21]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին և պահելով թիմի՝ Սերիա A-ն հաղթելու հնարավորությունները[22][23]։ Սակայն հաջորդ՝ Ֆիորենտինայի դեմ խաղում Կուլիբալին հեռացվեց խաղադաշտից հանդիպման 6-րդ րոպեին, իսկ Նապոլին պարտվեց 3-0 հաշվով[24][25]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[26]՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սերիա A-ում[27][28]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը[29]։ 2011 թվականին նա 6 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[30]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի սեպտեմբերին Կուլիբալին ընդունեց Սենեգալի ազգային հավաքականի հրավերը[31]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 5-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[32]։ 2017 թվականին նա Սենեգալի կազմում մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին[33]։
2018 թվականի մայիսին Կուլիբալին ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մեց | 2010–11 | Լիգա 2 | 19 | 1 | 1 | 0 | — | 20 | 1 | |||
2011–12 | 22 | 0 | 2 | 0 | 24 | 0 | ||||||
Ընդհանուր | 41 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 1 | ||
Գենկ | 2012–13 | Բելգիայի Պրո Լիգա | 31 | 1 | 6 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 46 | 1 |
2013–14 | 33 | 2 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 46 | 2 | ||
Ընդհանուր | 64 | 3 | 9 | 0 | 18 | 0 | 1 | 0 | 92 | 3 | ||
Նապոլի | 2014–15 | Սերիա A | 27 | 1 | 2 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 39 | 1 |
2015–16 | 33 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 0 | ||
2016–17 | 28 | 2 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 38 | 2 | ||
2017–18 | 35 | 5 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 45 | 5 | ||
2018–19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 126 | 8 | 8 | 0 | 32 | 0 | 1 | 0 | 167 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 231 | 12 | 20 | 0 | 50 | 0 | 2 | 0 | 303 | 12 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]
Սենեգալ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 0 |
2016 | 7 | 0 |
2017 | 9 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 28 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենկ
- Բելգիայի գավաթ․ 2012–13
- Նապոլի
- Իտալիայի սուպերգավաթ․ 2014
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկայի տարվա խորհրդանշական հավաքական․ 2016[42]
- Սերիա A-ի խորհրդանշական հավաքական․ 2015–16[19], 2016–17[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Senegal - K. Koulibaly - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FFF : football, tirage au sort, résultats, calendrier, Gambardella, nationale». 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FC Metz - OC Vannes, Aug 20, 2010 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FC Metz - Clermont Foot Auvergne 63, Apr 15, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ ccardinaels. «Kalidou Koulibaly is van Genk». Gazet van Antwerpen (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FC Luzern - KRC Genk, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «KRC Genk - SV Zulte Waregem, Aug 26, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «KRC Genk - RSC Anderlecht, Dec 23, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Koulibaly completes Napoli switch from Genk». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Transfer news: Napoli sign Kalidou Koulibaly from Genk». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «SSC Napoli - Athletic Bilbao, Aug 19, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Napoli 1-1 Athletic Bilbao: Higuain rescues Partenopei | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Genoa CFC - SSC Napoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Genoa vs. Napoli - Football Match Report - August 31, 2014 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Napoli vs Palermo». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 19,0 19,1 «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 20,0 20,1 «Buffon named best player | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Juventus FC - SSC Napoli, Apr 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Bandini, Paolo (2018 թ․ ապրիլի 23). «Napoli storm the palace to 'seize power' from Juve in Serie A title race | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Serie A title race back on as Napoli shock Juventus». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ACF Fiorentina - SSC Napoli, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Agencies (2018 թ․ ապրիլի 29). «Napoli's Serie A title hopes in tatters after 3-0 defeat by Fiorentina». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Kalidou Koulibaly | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Juventus wins record-extending 7th straight Serie A title». The Denver Post (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Soccer: Juventus wins record-extending 7th straight Serie A title». Mainichi Daily News (անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Kalidou Koulibaly Scout report: The Napoli defender wanted by Chelsea». 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Unwitting Deschamps scouted Senegal defender for France squad». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Football, CAF - Confederation of African. «France». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Namibia - Senegal, Sep 5, 2015 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Koulibaly lined-up for the 2017 African Cup of Nations». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Senegal announce 23-man squad for Russia». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Kalidou KOULIBALY - Kalidou Koulibaly - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Colombia advance to last 16, Senegal eliminated - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Yellow cards come back to bite Senegal». NewsComAu. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ CNN, Matias Grez,. «Senegal crashes out of World Cup on fair play rule». CNN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Senegal becomes first to exit 2018 World Cup on FIFA Fair Play yellow-card tiebreaker». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 41,0 41,1 «Kalidou Koulibaly». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Football, CAF - Confederation of African. «AWARDS WINNERS». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուլիբալիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուլիբալիի պաշտոնական Տվիտերի էջը
- Կուլիբալիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուլիբալին transfermarkt-ում
- Կուլիբալին soccerbase.com-ում
- Կուլիբալին WhoScored.com կայքում
- Կուլիբալին Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-17 Wayback Machine
- Կուլիբալին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիդու Կուլիբալի» հոդվածին։ |
|
|
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մեցի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ