Գլազգո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գլազգո | |||||
անգլ.՝ Glasgow անգլա-շոտլ.՝ Glesga | |||||
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Երկրամաս | Շոտլանդիա | ||||
Մարզ | Գլազգո (մարզ) | ||||
Համայնք | Գլազգո | ||||
Լորդ-քաղաքապետ | Բոբ Ուինթեր | ||||
Մակերես | 175,5 կմ² | ||||
Բնակչություն | 580․690 մարդ (2006) | ||||
Ագլոմերացիա | 1,750,000 | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +0 | ||||
Փոստային դասիչ | G1-G80 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SA-SJ | ||||
Պաշտոնական կայք | glasgow.gov.uk | ||||
| |||||
Գլազգո (անգլ.՝ Glasgow [ˈɡlæzɡoʊ], անգլա-շոտլ.՝ Glesga), քաղաք Շոտլանդիայի արևմտյան մասում (Մեծ Բրիտանիա)։Շոտլանդիայի ամենախոշոր և Մեծ Բրիտանիայում տարածքով 3-րդ մեծ քաղաքն է։ Քաղաքը գտնվում է Կլայդ գետի վրա, գետի ակունքից 32 կմ հեռավորության վրա։
Հիմնադրված լինելով 6-րդ դարի կեսերին՝ միջին դարերում Գլազգոն համարվում էր Շոտլանդիայի կարևորագույն կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ 18-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունը քաղաքը վերածեց Մեծ Բրիտանիայի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկի (հատկապես նավաշինության ոլորտում), իսկ հաջորդ հարյուրամյակում քաղաքի տնտեսական զարգացումն այնպիսի մասշտաբների հասավ, որ Գլազգոն համարվեց ժամանակի երկրորդ քաղաքը կայսրությունում (Լոնդոնից հետո)։ 20-րդ դարի վերջում, 1920-ական և 1970-ական թվականների կրիզիսը հաղթահարելուց հետո (որի արդյունքն եղավ բնակչության թվի կտրուկ նվազումն ու կենսամակարդակի անկումը) Գլազգոյում հաջողությամբ իրականացվեցին քաղաքի մշակութային և տնտեսական վերածննդին ուղղված մի շարք ծրագրեր։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեացիների կողմից Բրիտանիայի նվաճման ժամանակ Գլազգոյի բնակչությունը կոչվում էր Cathures։ Ենթադրվում է, որ Գլազգոյի ժամանակակից անվանումն ունի բրիտանական ծագում.այն եկել է կուբրիերենից և նշանակում է «կանաչ անտառապատ հովիտ» (glas և cau բառերի միաձուլումից)։ Այդ անվան առաջին տարբերակները եղել են բավականին բազմազան. ամենահին աղբյուրները նշում են Glaschu, 1180 թվականի կնիքների վրա քաղաքը նշվում է որպես Glasgeu (1297 թվականի փաստաթուղթ) և Glaschow (1419 թվականի փաստաթուղթ)[1][2]։ Քիչ հավանական, բայց առավել հայտնի Ժոսլենի և Ֆերնեսի վարկածը, ըստ որի քաղաքի անվանումը տվել է Սբ. Մունգոն՝ իր կողմից ստեղծված համայնքը անվանելով «Glesgu», այսինքն՝ «Սիրալիր ընտանիք»։ Նախկինում շրջանառվում էր այ կարծիքը, թե նախկինում Գլազգոյի վայրում գոյություն է ունեցել Deschu բնակավայրը, որի անունը միջնադարյան արտագրողի սխալի պատճառով վեր է ածվել Glaschu-ի[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումները վկայում են, որ Կլայդ գետի հովտում առաջին բնակավայրերը հայտնվել են դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում։ Ավելի ուշ ժամանակակից Գլազգոյի տարածքը բնակեցրել են կելտական ցեղերը։ 142-144 թվականներին Բրիտանիան նվաճած հռոմեացիները, հյուսիսային ցեղերից բրիտների պաշտպանության նպատակով, Շոտլանդիայի մի ափից մյուսը կառուցեցին պաշտպանական ամրություն, այսպես կոչված՝ Անտոնինի պատնեշը[4]։ Պատնեշի մնացորդները մինչև այժմ պահպանվել են Գլազգոյի ծայրամասում[5]։
Քաղաքի հիմնադրումը վերագրվում է քրիստոնեական միսիոներ սուրբ Մունգոյին։ Ավանդության համաձայն՝ 543 թվականին նա մի վանք է հիմնել Մոլենդինար գետի ափին, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է սուրբ Մունգոյի տաճարը։ Ավանդությունը գրի է առնվել 1185 թվականին, Ֆերնեսից վանական-տարեգիր Ժոսլենի կողմից և չի հաստատվում և ոչ մի այլ աղբյուրով, սակայն սուրբ Մունգոն և նրա մայրը՝ Տենևան, ավանդաբար համարվում են Գլազգոյի հովանավորները, իսկ Մունգոյի պատկերն առկա է քաղաքի զինանշանի վրա[6]։
Հերալդիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանը քաղաքին շնորհվել է լորդ Լիոնի կողմից (Շոտլանդիայի հիրալդիկ (զինանշանագիտություն) ծառայության ղեկավար) 1866 թվականի օգոստոսի 25-ին։ Նրա վրա պատկերված նշանները և պատկերները նախկինում օգտագործվել են Գլազգոյի պաշտոնական կնիքի վրա և անմիջական կապ են ունեցել սուրբ Մունգոյի հետ՝ ներկայացնելով քաղաքի հովանավորին վերագրվող 4 հրաշքները.
Առաջին հրաշքը շիկահավի հառնելն էր այն բանից հետո, երբ Մունգոյի համախոհները սպանեցին սուրբ Սերֆայի դաստիարակին և նրա մահվան մեջ մեղադրեցին ապագա քահանային։ Երկրորդ հրաշքը, որը թեպետ կապ չունի զինանշանի վրա պատկերված կաղնու հետ, կատարվեց այն ժամանակ, երբ Կոլրոսա եկեղեցում հանգել էր կրակը, և սուրբ սուրբ Մունգոն հրաշքով վառեց ընկուզենու ճյուղը։ Երրորդ հրաշք՝ զանգակը, որը, ըստ առասպելի, սրբին նվիրել էր Հռոմի պապը։ Եվ վերջապես չորրորդ հրաշքը կապված է Լանգիորետա թագուհու ավանդույթի հետ։ Երբ նրա ամուսինը՝ Ռիդերախ թագավորը, կնոջը կասկածում էր անհավատարմության մեջ, իմանալով, որ թագուհին իր սիրելի ասպետին նվիրել է ոսկե մատանի, գողանում է այն ու նետում է Կլայդի ալիքների մեջ։ Հետո նա Լանգիորետայից պահանջեց վերադարձնել մատանին։ Սակայն սուրբ Մունգոն՝ նրա սիրեկանի խոստովանահայրը, խոստովանության ժամանակ իմացավ նրանց կապի մասին և ասպետին հուշեց, թե ինչպես կատարի թագավորի հրամանը։ Սուրբ Մունգոյի խորհրդով նա գետից բռնեց սաղմոն, որի բերանում գտնվում էր մատանին, և այդ եղանակով փրկեց թագուհու պատիվը[7][8]։
Այդ նշանները՝ պատկերված միասին կամ առանձին, հաճախ կարելի է տեսնել Գլազգոյի փողոցներում։ Նրանք զարդարում են շինությունները, հուշարձանները, կամուրջները, շատրվանները և արտաքին լուսավորման սյուները, ինչպես նաև առկա են Գլազգոյի համալսարանի գերբի վրա[9]։
Քաղաքի նշանաբանն է համարվում՝ «Թող Գլազգոն ծաղկի» (անգլ.՝ Let Glasgow Flourish. այս կարճ արտահայտությունը սուրբ Մունգոյի վկայություններից է։ Նրա ամբողջական տարբերակն այսպիսին է՝ «Աստված իմ, թող Գլազգոն ծաղկի Աստծո և նրա փառքի անունով» (անգլ.՝ Lord, Let Glasgow flourish by the preaching of the word and the praising of thy name)[7]։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]XII դարի վերջում Գլազգոն դարձավ մարզի կարևոր հոգևոր կենտրոնը։ Նրա բնակչությունը կազմում էր 1500 մարդ[10]։ 1136 թվականին Դավիթ I-ի ներկայությամբ կայացել է տաճարի օծման արարողությունը, որը կառուցված էր Սբ. Մունգո եկեղեցու վայրում։ Հրդեհից հետո տաճարը վերակառուցվել է և օծվել 1197 թվականին, իսկ հաջորդ երկու դարերում վերակառուցվել է[11]։ 1175-1178 թվականներին Վիլհելմ I Առյուծ թագավորը Գլազգոյին տվեց քաղաքի կարգավիճակ՝ ինքնավարության իրավունքով[12]։ Առևտուր կատարելու իրավունքը նպաստեց քաղաքի զարգացմանը, հատկապես այն բանից հետո, երբ մոտավորապես 1190 թվականից քաղաքի տարածքում սկսեց անցկացվել ամենամյա ամառային տոնավաճառ, որին մասնակցում էին առևտրականներ ու արհեստավորներ[13]։ Հուլիսի վերջին տոնավաճառ անցկացնելու սովորույթը պահպանվում է մինչ այսօր[14]։ 1451 թվականին հիմնադրվեց Գլազգոյի համալսարանը, ինչի շնորհիվ քաղաքը ոչ միայն կրոնական, այլև կրթական կենտրոն էր[15]։ 1492 թվականին Գլազգոյի եպիսկոպոսությունը ստացավ արքեպիսկոպոսության իրավունք[10]։ Չնայած դրան միջնադարում Գլազգոյի տնտեսությունը ավելի քիչ էր զարգացած, քան Շոտլանդիայի արևելյան ծովափերի մյուս քաղաքներինը, որոնց աշխարհագրական դիրքը հեշտացնում էր եվրոպական երկրների հետ առևտրական հարաբերությունները։ Առևտուրը կատարվում էր հիմնականում մոտակա քաղաքների ու կղզիների հետ[12]։
Քաղաքի վարչական բաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլազգոն բաժանված է 21 վարչական միավորների, որոնցից երեք կամ չորս մարդ ընտրվում են քաղաքային խորհուրդում.
|
|
|
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | քաղաք | մարզ | թվական | |||
---|---|---|---|---|---|---|
Գերմանիա | Նյուրնբերգ | Բավարիա | 1985 | |||
Ռուսաստան | Ռոստով-նա-Դոնու | Ռոստովի մարզ | 1986 | |||
Չինաստան | Դալյան | Լյաոնին | 1997 | |||
Կուբա | Հավանա | Հավանա | 2002 | |||
Իտալիա | Թուրին | Պիեմոնտ | 2003 | |||
Պակիստան | Լահոր | Փենջաբ | 2006 | |||
Ֆրանսիա | Մարսել | Պրովանս — Ալպեր — Լազուրե ափ | 2006 | |||
Պաղեստին | Բեթղեհեմ | Բեթղեհեմ | 2007 |
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք էջը(չաշխատող հղում)
- Գլազգոյի պատմությունը(անգլ.)
- Glasgow − Շոտլանդիան իր ոճում Արխիվացված 2007-08-10 Wayback Machine(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Glasgow Etymology letter
- ↑ «Glasgow Caledonian University − Glasgow, the name». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Jocelyn, a monk of Furness: The Life of Kentigern (Mungo)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «About Glasgow − Birth of a City». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Sections of the Antonine Wall at Hillfoot Cemetery». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Heritage.scotsman.com − St Mungo and his mysterious deeds
- ↑ 7,0 7,1 The Glasgow Story − Glasgow Coat of Arms
- ↑ «Scotland with style − Coat of Arms». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Scotland Guide − St Mungo and the Glasgow coat of arms
- ↑ 10,0 10,1 «About Glasgow — The establishment of the City». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Glasgowcathedral.org.uk». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 12,0 12,1 The Glasgow Story — Early times to 1560
- ↑ «Archdiocese of Glasgow — History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Glasgow Guide — Glasgow Fair». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ The History & Constitution of the University of Glasgow
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլազգո» հոդվածին։ |
|