քամի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰɑˈmi]
Դասական ուղղագրութեամբ՝ քամի
վանկեր՝ քա•մի
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։
Գոյական
- օդային հոսանքի շարժում հորիզոնական ուղղությամբ, հողմ ◆ Քամին հյուսիսային էր, եղանակը ցուրտ
- օդի թեթևակի շարժում, հով, զեփյուռ ◆ Օդափոխիչը միացրու՛․ թող մի քիչ քամի անի
- (ժղ․)՝ փորի գազեր, փուք
- (ժղ․)՝ դատարկաբանություն, անիմաստ խոսակցություն ◆ Քունն էն ա, քամի անելով քեզպեսների հետ ման գաս, խալխին էլ չի հավանես
- (ժղ․)՝ հոդացավ, ոսկրացավ
- (փխբ․)՝ սուտ խոսք, ստախոսություն, փչոց
- (փխբ․)՝ ոչնչություն, ունայնություն ◆ Մին էլ տեսար երևույթ եղավ ու քամի դառավ կորավ Հովհաննես Թումանյան
- (փխբ․)՝ քամու նման արագասույր (առավել ձիերի մասին) ◆ Դա հո ձի չի, քամի է, քամի Սերո Խանզադյան
- (պաշտանվ․) օդային զանգվածի ուղղորդված շարժում՝ պայմանավորված օդային տարածության երկու շրջաններում ճնշումների տարբերությամբ
- (գյուղտնտ․) (անտառ․) խորշակ,առաջանումէ օդի ցածր խոնավության և հողի գետամերձ շերտում օդի բարձր ջերմաստիաճանի պատճառով, որի հեըևանքով բույսերը ջրազրկվում են, վնասվում, նույնիսկ ոչնչանում
Հոմանիշներ
[խմբագրել]Հողմ, Հովեր, Սյուք, Ամպուռք, Սամում, Սոթ, Սիհանք, Խարկ, Քնքշիկ, Ներսարա, Պախարցի, Բորան, Սուռ, Նունչ, Զանա, Խորշակ, Սամոհք, Սղոխ, Էրանը, Պարզեղ, Հոս, Խշխիշ, Զովան, Շառաք, Մրրիկը, Փոթորիկը, Քաջքառեհ, Թաթառ
Արտահայտություններ
[խմբագրել]- քամի անել
- քամի փչել
- սուտումուտ բաներ ասել, փչել
- քամի դառնալ- աննկատելիորեն հեռանալ՝ անհետանալ
- քամի դիպչել
- մրսել, ցրտից հիվանդանալ
- գլուխը կորցնել, խենթանալ
- քամի թակել- քամի ծեծել
- քամի թռցնել
- անգործ թրև գալ
- անօգուտ գործ ձեռնարկել
- քամի խաղալ- օդի մեղմ շարժում լինել, մեղմ քամի՝ հով փչել
- քամի կուլ տալ
- անգործ թրև գալ
- ծայրահեղ կարիքի՝ աղքատության մեջ լինել ուտելու բան չունենալ
- քամի վերցնել- քիթ քամի ընկնել
- քամի վռնդող-անգործ, անբան
- քամի ուտել-քամի կուլ տալ
- քամին առնել մի բանի
- քամի հոսանքով մի բանի հոտն առնել
- վտանգն զգալ՝ նախաղգալ
- քամին բերել՝ քշել-անակնկալ կերպով մի տեղ հայտնվել
- քամու բերանը տալ-քամուն տալ
- քամու բերանն ընկնել-քամուց քշվել՝ տարվել
- քամու շարժիչ-քամու ուժով աշխատող շարժիչ
- քամու ռեխը տալ-քամուն տալ
- քամուն տալ
- քամահարել, քամհարել
- ցրիվ տալ, շաղ տալ, ցրել
- վատնել, սպառել
- մոռացության տալ, մոռանալ
- պատմելով՝ ասելով թեթևանալ, թափվել
- քամու դիմաց՝ քամու ընթացքին հակառակ պահել՝ դեմ անել
- փչացնել, քայքայել
Հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | քամի(ն) | քամիներ(ը) |
Սեռ. | քամու | քամիների |
Տր. | քամու(ն) | քամիների(ն) |
Հայց. | քամի(ն) | քամիներ(ը) |
Բաց. | քամուց | քամիներից |
Գործ. | քամով | քամիներով |
Ներգ. | քամում | քամիներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Հայերեն բառեր գյուղատնտեսական իմաստով
- Հայերեն բառեր անտառագիտական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից