Jump to content

վետո

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ վե•տո 

Գոյական

  1. պետական իրավունքի մեջ, մեկ պետական մարմնի կողմից մի այլ պետական մարմնի որոշման նկատմամբ դրվող վերջնական կամ պայմանական արգելք
  2. միջազգային իրավունքի մեջ, միջազգային կոլեգիալ մարմինների բացառապես միաձայնություն պահանջող հարցերի լուծման ժամանակ որևէ անդամի անհամաձայնություն (սովորաբար, քվեարկության միջոցով), որ խանգարում, անկարելի է դարձնում որոշման ընդունումը
  3. (դիվ․) ա) երկրի ղեկավարի մերժումը ստորագրել օրենսդիր մարմնի ներկայացած օրենքը, բ) որոշ միջազգային կազմակերպություններում՝ անդամ պետությունների կողմից որոշումն ընդունելու մերժում
  4. (տնտգ․) գործադիր իշխանության բարձրագույն մարմնի (օրինակ, նախագահի) իրավունքը՝ հրաժարվելու պառլամետի ընդունած օրենքի հաստատումից
  5. միաձայնության բացակայություն, որը խոչընդոտում է որևէ որոշման ընդունմանը, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի արգելքը (արգելքի իր իրավունքից Անվտանգության խորհրդի նիդտում բոլորից հաճախ օգտվել է ԽՍՀՄ-ը՝ 115 անգամ, բոլորից քիչ՝ Չինաստանը՝ 3 անգամ)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

լատ․ veto - արգելում եմ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լիլիթ Թութխալյան, Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան (Տիգրան Մեծ), Երևան, 2004 — 56 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
  • Ռ․ Ա․ Վարդանյան, Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան, Վանաձոր, 2007 — 113 էջ։