ներկել
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [nɛɾˈkɛl]
Բայ
- ՄՀԱ՝ [nɛɾˈkɛl]
վանկեր՝ ներ·կել
- ներկ քսել, ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ ◆ պատերը տարբեր գույներով են ներկել
- ներկի մեջ թաթախելով գույն տալ, այս կամ այն գույներով գունավորել (հագուստեղենը, գործվածքեղենը եվ այլն)
- գունազարդել, գեղեցկացնել, իրականից գեղեցիկ ներկայացնել ◆ Քան գորշ մանկությունը ներկենք, լավ չէ — վաղվա մեր օրը վառ ծերությունը երգենք: Եղիշե Չարենց (փխբ․)
- կեղծել, արտաքին ձևով, ճոռոմ արտահայտություններով և այլ միջոցներով բուն էությունը թաքցնել◆ Նա յուր հարստությունը ներկել է ազնվականության ներկով։ (Րաֆֆի) (փխբ․)
- վատ, անշնորհք կերպով նկարել ◆ Մի թե նրանք (մարդիկ) պարտավոր են ամեն կարգի ներկած անմտություն դիտելու: (Խաչիկ Հրաչյան) (փխբ․)
- շշպռել, խիստ կերպուվ հանդիմանալ, պատասխանել, անպատվել ◆ Անուշը… ետ դառավ դրանցել մի լավ ներկեց: (Պերճ Պռոշյան) (փխբ․)
- գունավորել, գունազարդել, գույնզգույն զարդարել◆ Ծաղիկները ներկել են դաշտերը հազար գույնով: Հովհաննես Թումանյան
- դեմքին շպար, սնգույր քսել ◆ Երեսը այնպես է ներկել, որ լվանաս մի փութ ներկ դուրս կգա։ (փխբ․) (հեգն․)
Հոմանիշներ
[խմբագրել]- գունավորել, գունազարդել, գունակել, գունադեղել, գույն տալ, ներկ տալ
- շպարել, սնգուրել, քսել (երեսը) (բրբ․), ներկոտել, քսմսել (անփույթ շատ)
- տե՛ս հանդիմանել
Թարգմանություններ | |
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։