խորագիր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [χɔɾɑˈɡiɾ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ խո•րա•գիր
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- վերնագիր ◆ Ես գրել եմ բանաստեղծությունների մի շարք, որ պիտի կրեր «Լյուսի Թառայանին» ընդհանուր խորագիր: Եղիշե Չարենց
- տե՛ս մակագրություն
- (հրտ․) գրքի առաջին էջում տեքստից առաջ կամ նրա առանձին մասի (հատվածի, գլխի և այլն) սկզբում զետեղված վերնագիր
- վերնագրեր ունեցող զանազան մասերից, բաժիններից, երկերից կազմված ժողովածուների, շարքերի, հոդվածաշարերի,նկարաշարերի, հանդեսների, թերթերի, հաղորդաշարերի, ծրագրերի ընդհանուր անվանումը
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։