Jump to content

խառը

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խա•ռը 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. ոչ պարզ, ոչ միատարր, տարբեր նյութերից՝ տարրերից՝ տեսակներից բաղադրված՝ կազմված ◆ Խառն

կանաչի՝ նյութեր՝ հեղուկներ։ ◆ Խառն ազգաբնակչություն։

  1. իր մեջ այլ տարրեր՝ մարմիններ՝ նյութեր պարունակող, հետը ուրիշ բաներ խառնված, ոչ զուտ, ոչ մաքուր ◆ Խառն մետաղ։ ◆ Թեփի հետ խառն ալյուր։
  2. տարբեր կազմակերպությունների՝ ընկերությունների՝ մարմինների ևն միավորումով կազմված, միացյալ ◆ Խառն նիստ՝ ժողով։
  3. շփոթ վիճակ ներկայացնող, ոչ ներդաշնակ, խառնաշփոթ ◆ Խառն աղմուկ։ ◆ Խառն մտքեր։
  4. փոփոխական (եղանակի մասին)
  5. կարգը խախտված, անկարգ, անկանոն ◆ Խառն շարքեր։
  6. անորոշ, անպարզ ◆ Խառն դրություն
  7. անկարգ, չհարդարված, կարգի չբերված ◆ Խառն մազեր։
  8. խռովության վիճակ ներկայացնող, ոչ խաղաղ ◆ Երգը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը Գուրգեն Մահարի
  9. (հնց․) իրար կից, իրար միացած ◆ Խառն սահման։
  10. (հնց․) ոչ ողջախոհ, պղծված ◆ Խառն անկողին։

Մակբայ

բացի նախորդ իմաստների մակբայական կիրառություններից նշանակում է նաև՝

  1. միասին, իրար հետ ◆ Աշակերտները և ուսուցիչները խառը գնացին։
  2. անխտիր, առանց ընտրության, առանց ջոկելու ◆ Մեծ ու փոքր խառը կշռեց։
  3. առանց որոշակի կարգի ◆ Աղջիկ ու տղա խառը նստած էին։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խառնակ, անզուտ, անմիատարր
  2. միացյալ
  3. տե՛ս խառնաշփոթ, խառնիճաղանջ
  4. փոփոխական (եղանակ)
  5. տե՛ս անորոշ
  6. տե՛ս անկարգ
  7. տե՛ս անխտիր

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խառն ամուսնություն (հնց․) - տարբեր ազգությունների պատկանող տղամարդու և կնոջ ամուսնություն
  2. խառն անտառ - սաղարթավոր և փշատերև խառերի անտառ
  3. խառը թիվ - տարբեր միավորներից ցույց տվող թվերից կազմված (օր. 2 տարի, 4 ամիս, 5 օր)
  4. խառը լինել - մասնակից լինել մի բանի
  5. խառը կոտարակ - կոտորակ, որ ունի նաև ամբողջ թիվ( օր 4 1/5)

Աղբյուրներ

[խմբագրել]