Jump to content

խաչ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«խաչ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Հայկական խաչ
Խաչ Գոշավանքի պատին

Դասական ուղղագրութեամբ՝ խաչ

վանկեր՝ խաչ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khotiō-՝ *khet- «փայտ» արմատից. հմմտ. պարսկերեն xada «ուղիղ և երկար ճյուղ, ձող, կախաղան» (հայ-իրանական զուգաբանություն)։

Գոյական

  1. (նորբ․) քրիստոնեական կրոնի խորհրդանիշ ու պաշտամունքի առարկան՝ երկու իրար խաչաձևող ձողերի ձևող ◆ Եթե երկու ձող միմյանց այնպես հատեն, որ ստացվի չորս ուղիղ անկյուն, կկազմվի խաչ: ◆ Սեղանի վրա վեց աշտանակ, երկու խաչ և երկու ավետարան կային։ (Րաֆֆի) ◆ Քանի խաչի դուռ եմ գնացել, մինչև քեզ ունեցել եմ։ ◆ Ամենքը լուռ են… Ոչ խաչ, մահարձան։ (Շուշանիկ Կուրղինյան) ◆ Նա խաչն էր կրել խեղճ վտարանդի։ (Շուշանիկ Կուրղինյան) ◆ Մելիք-Ավան խանը արժանացավ այն պատվին, որ խաչը ջրից դուրս հանեց։ (Րաֆֆի) ◆ Հունվարի 6-ին ջրօրհնեքի օռը Նևա գետի վրա խաչը ջուրը գցելու ժամանակ… ռումբ են նետում թագավորի վրա։ (Անահիտ Սահինյան) ◆ Խաչը ջուրը գցելիս օրհնում է։ (Ակսել Բակունց) ◆ Խաչը վկա, լավ չեք արել։ (Րաֆֆի)
  2. աջ ձեռքի շարժումով պատկերվող այդպիսի առարկայի նշան՝ աղոթքի, կնքելու և այլնի ժամանակ ◆ Կը փոխվի երբեմն հանդիսավոր օրերուս մեջ, ծնունդին, զատկին, խաչին: (Գրիգոր Զոհրապ) ◆ Հեռավոր դիրքերում կռվում են, ոտ ու ձեռից զրկվում… թագավորից խաչ են ստանում։ (Ակսել Բակունց) ◆ Կուրծքը բազմաթիվ արծաթե մեդալներով և խաչերով զարդարված, մեջքին ոսկեզօծ գոտի, որից պետական հանդիսավոր օրերին կախում էր արծաթապատ դաշույնը։ (Ավետիք Իսահակյան) ◆ Հաղթություն հայոց խաչին: (Մուրացան) ◆ Կռիվ խաչի համար։ ◆ Նա խաչ էր քաշել բոլորի վրա և առնացած հեռացել։ (Բոգդան Վերդյան) ◆ Պետք է խաչ քաշել քեզ վրա և անցնել գնալ։ (Նար-Դոս) ◆ Ալեքսանյանը մատիտով խաչ քաշեց գծագրի վրա։ (Բոգդան Վերդյան) ◆ Ելավ խաչ քաշեց Օհանե երեսին։ Հովհաննես Թումանյան
  3. խաչանման առարկա՝ խաղալիք և այլն ◆ տոնածառի խաչ ◆ Եվ իմ խաչի տակ մենակ ու անձայն մանուկ հասակից ճամփա եմ ընկել։ (Շուշանիկ Կուրղինյան) ◆ Խաչի աղջիկը։ ◆ Խաչի թագավորը։ ◆ Ահա սկսվում է խաչի պարը։ Վրթանես Փափազյան ◆ Այդ տողերը խաչ են դառնալու իրանց գոյության, իրանց գրական գործունեության վա։ Հովհաննես Թումանյան ◆ Ստորագրության տեղը խաչ դրեց։ (Նար-Դոս) ◆ Այդ հարյուր ռուբլու վրա խաչ դրեցի, այլևս ինձ պետք չէ։ ◆ Այդպիսի ընկերոջ վրա խաչ դրեցի։ ◆ Խարույկ ու խաչ պիտի ելնես։ (Վահան Տերյան) ◆ Աղոթում էր նա… ծունր դնելով, երեսին խաչ հանելով։ (Րաֆֆի) ◆ Ներոնը բազմաթիվ մարդկանց խաչ հանեց։ ◆ Երբ Հռոմ գնա, Կեսարը նրան պիտի խաչ հանի։ (Վահան Տերյան)
  4. երկու խաչաձևող գծերով կազմված նշան, որ ցույց է տալիս հավելում՝ գումարում՝ դրական բևեռ և այլն ◆ Ես շատ եմ տարել խաչը այս կյանքի։ Հկբ. ◆ Ավանդ ստացավ սիրել ու գործել ճակատին ծանր խաչի նշանակ։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Բեռնակիրներ կը ծռեին իրենց տաժանելի խաչին տակը մտնելու համար նորեն։ (Գրիգոր Զոհրապ) ◆ Էս ո՞ր խաչիցն էր, որ դուք մեզ մոտ եք եկել։ (Ղազարոս Աղայան)
  5. խաչաձև կարվածքով ձևացրած նշան զգեստի վրա ◆ Անբախտ Վարդի հետ Մանուկն էլ էդ երկուսի խաչով խաչվեց։ (Պերճ Պռոշյան) ◆ Ֆուրգունների բեռները ավազակների խաչովն են խաչվել։ (Պերճ Պռոշյան)
  6. խաչաձև պատվանշան ◆ Խեղճ Գայանեն յոթը խաչի գլուխ է պատռել, մինչև քեզ ունեցել է։ (Անահիտ Սահինյան)
  7. (փխբ․) քրիստոնեություն
  8. (մրմն․)մարմնամարզիկի խաչնման դիրքն է օղակների վրա, որտեղ նա պահվում է կողմ տարած ուղիղ ձեռքերով։ Մարմինն ուղղաձիգ է, աննշան արտակորած կամ ուղիղ։

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խաչը, խաչը կամ (էն) խաչը վկա՝ էն խաչը գիտենա - խաչով երդվելու բանաձև
  2. խաչ անել - խաչակնքել
  3. խաչ գալ - խաչաձևել, խաչ ձևացնել
  4. խաչ դնել՝ քաշել մի բանի վրա - չեղած՝ չունացած համարել մի բան, հույսը կտրել մի բանից
  5. խաչ որ - իսկապես որ
  6. խաչը բռնել մեկի - մեկին խաչեղբայր լինել
  7. խաչը ծոցից հանել - արտաքուստ բարեպաշտ երևալ, բայց իրոք վատ մարդ լինել
  8. խաչը կոթով կուլ տալ - մեծ-մեծ երդումներ տալ
  9. խաչը ջուրը գցել (եկեղ․) - ջուրը օրհնել՝ խաչը մեջն ընկղմելով
  10. խաչի գրավ
    1. սրբին խոստացված՝ նվիրված ծառա կամ որդի (սրբի ղուլ)
    2. առհասարակ՝ սրբի նվեր
  11. խաչի քավոր (եկեղ․) - այն անձը, որ մկրտության տոնի ժամանակ խաչը ջրից հանում է, տուրք տալով եկեղեցուն
  12. խաչից բռնված - ընկնավոր, որ ըստ ժողովրդական սնահավատության ենթարկվել է մի սրբի կամ խաչի բարկության
  13. այդ ո՞ր խաչիցն է - ինչպե՞ս եղավ որ (երբ անակնկալ կերպով մի լավ բան է կատարվում)
  14. մի խաչով թաղվելու են - բոլորն էլ նույնն են, մեկը մյուսին արժեն
  15. խաչերով քաղաք - գերեզմանատուն

}

Հայերեն


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Խաչ: