Jump to content

իղձ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ իղձ

վանկեր՝ իղձ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Հնդեվրոպական ծագման վարկածները կապված են հնչյունական կամ իմաստային դժվարությունների հետ. հմմտ. մի կողմից ռուսերեն алкать «փափագել, տենչալ, ըղձալ» (հնդեվրոպական *elk-), մյուս կողմից՝ հայերեն գեղձ «փափագ, իղձ, բաղձանք» (*uel-):

Գոյական

  1. սրտի փափագ, բուռն ցանկություն, բաղձանք, տենչանք ◆ Խեղճ մարդու միակ իղձն էր, որ թողնես այնտեղ նրանց և գաս մտնես ծնողիդ օջախը։ (Շիրվանզադե) ◆ Իշխանուհի թե աղքատ, մոր մը իղձը միշտ նույնն է, ամուսնացնել զավակը։ (Արփիար Արփիարյան)
  2. պատվեր ◆ Քո սուրբ պատվերները ճիշտ չեմ կատարել, թողել եմ ըղձերդ անկատար, մայրի՛կ։ (Ջիվանի) ◆ Յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում։ (Մուրացան)
  3. սիրո, կրքի տենչեր ◆ Վառում ես ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ։ Եղիշե Չարենց ◆ Բաղձանքներին նրա և ըղձերին վարար կապանքներ են դրել նրանք բազմապիսի։ Եղիշե Չարենց
  4. աղոթք, մաղթանք ◆ Իղձ եմ արել աստծուն։ ◆ Խեղճի իղձը փորումն է մնում։ (Պերճ Պռոշյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. փափագ, տենչ, ցանկություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]