Jump to content

ժողովրդական

Վիքիբառարան-ից

Հայերեն

Ածական

  • ՄՀԱ՝ [ʒɔʁɔvɾdɑˈkɑn]


վանկեր՝ ժա•ղո•վ(ը)ր•դա•կան 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. ժողովրդին հատուկ, վերաբերող, ժողովրդի ◆ ժողովրդական հավատալիքներ
  2. ժողովրդին, երկրին պատկանող, ազգային ◆ ժողովրդական տնտեսություն, ժողովրդական հարստություն
  3. ժողովրդի հետ կապված, ժողովրդի հոգեբանությանը, մտայնությանը, ոգուն համապատասխանող ◆  ստեղծագործական ժողովրդական բնույթ
  4. ժողովրդի կողմից ընտրվող և նրա շահերը պաշտպանող ◆ Ժողովրդական ատենակալ, դատարան
  5. համաժողովդական ճանաչում գտած, իր գործունեությամբ, վաստակով համաժողովրդական փառքի, հրչակի արժանացած (պատվավոր կոչումների բաղադրյալ անունների կազմում) ◆ ժողովրդական դերասան, նկարիչ
  6. ժողովրդի համար նաղատեսված, սարքված, ստեղծված ◆ ժողովրդական տուն, համալսարան
  7. ժողովրդի աշխատավորական խավերին հատուկ, աշխատավորության կողմից գործածվող, օգտագործվող ◆ ժողովրդական լեզու, խոսք, բառ ու բան
  8. ժողովրդի ստեղծած ◆ ժողովրդական երգ, հեքիաթ
  9. աշխատավորական զանգվածների հետ շփվող և նրա ճանաչմանը արժանացած ◆ Նա շատ ժողովրդական մարդ է։
  10. ժողովրդից կազմված, բաղկացած, ժողովուրդը ներկայացնող ◆ ժողովրդական զանգվածներ
  11. ժողովրդական ստեղծագործություններին, հատուկ վերաբերող ◆ ժողովրդական մոտիվներ, տաղաչափություն, չափ
  12. ժողովրդի համար մատչելի, մասսայական, հանրամատչելի ◆ ժողովրդական հրատարակություններ
  13. ժողովրդի կողմից կազմակորպված, ստեղծված, ժողովրդի գործը հանդիսացող ◆ ժողովրդական ապստամբություն, շարժում
  14. ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդական խավերին պատկանող, աշխատավորների դասակարգին պատկանող ◆ ժողովրդական երգիչ
  15. հասարակ, ռամկական, գեղջական (հնց․)
  16. ժողովրդի թվին պատկանող, ծխական (եկեղ․) (հնց․)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. համաժողովրդական, ազգային, համազգային
  2. հանրածանոթ, հանրամատչելի
  3. հանրային, հասարակական
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ժողովրդական ժողով - պառլամենտի անվանումը մի քանի երկրներում
  2. ժողովրդական ատենակալներ - ժամանակավոր դատավորներ, որոնք ընտրվում են նույն կարգով, ինչպես ժողովրդական դատարանները և մտնում են ժողովրդական դատարանների, իբրև առաջին ատյանի դատարանի, կազմի մեջ
  3. ժողովրդական դատարան - սովորական դատարանը, որ ընտրվում է անմիջականորեն շրջանի բնակչության կողմից
  4. ժողովրդական դեմոտրական հանրապետություն - սոցյալիստական տիպի պետական կառավարման ձև, որի քաղաքական հիմքն են կազմում ժողովրդական ժողովներն ու ժողովրդական խորհուրդները
  5. ժողովրդական դեմոկրատիա - հասարակության քաղաքական կազմակերպության ձև, որի բովանդակությունն է կազմում, ըստ պատմական պայմանների, կամ պրոլետարիատի դիկտատուրան, կամ պրոլետարիատի ու գյուղացիության դիկտատուրան
  6. ժողովրդական եկամուտ - տե՛ս ազգային եկամուտ
  7. ժողովրդական ճակատ - հանուն դեմոկրատիայի, խաղաղության ու հասարական առաջադիմության մղվող պայքարում բանոր դասակարգի շուրջը ժողովրդական լայն զանգվածների համախմբման ու միասնական գործողություններ ծավալելու ձև
  8. ժողովրդական տնտեսություն - տվյալ երկրի արտադրության և աշխատանքի բոլոր ճյուղերի ամբողջություն
  9. ժողովրդական դերասան
  10. ժողովրդական նկարիչ
  11. ժողովրդական ստեղծագործություն

Աղբյուրներ

[խմբագրել]