Jump to content

անցյալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ անց•յալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. անցած, նախկին, հին
  2. նախորդ ◆ Դեռ անցյալ տարի նա իր մտքումը դրել էր մի եզ մորթել որդու գալու առթիվ։ (Ակսել Բակունց)
  3. խոսելու պահից կամ մի այլ ժամանակակետից առաջ եղած, կատարված (քրկն.)

Գոյական

  1. անցած ժամանակներ, իրադարձություններ, դեպքեր ◆ Հե՛յ անցյալի երգասաններ, որքան եք դուք երազել։ Եղիշե Չարենց
  2. կյանքի նախորդ շրջանում ունեցած ինչ-ինչ գործունեություն, վարքագիծ և այլն (լավ կամ վատ) ◆ Մութ անցյալի տեր։ ◆ Ես պետք է անցնեմ դեռ աշխարհ-աշխարհ, Քանի ետ նայեմ − անցյալս անիծեմ։ Հովհաննես Թումանյան
  3. տե՛ս անցավոր ◆ Նախնինե՛ր, անցյալնե՛ր, հանգիստ քնեցե՛ք։ Դերենիկ Դեմիրճյան
  4. (լեզվբ․) բայի հիմնական երեք ժամանակներից մեկը, որ ցույց է տալիս ենթակայի ներկա ժամանակից առաջ կատարած գործողությունը
Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. անցյալ ունենալ
    1. պատմության՝ պատմական կյանք ունենալ
    2. քաղաքական գործունեություն ունեցած լինել
    3. որևէ բանով բնորոշվող վարքագիծ ունեցած լինել
    4. որոշ կարգի պատմություն՝ արկած ունեցած լինել
  2. անցած օրը - երեկվա նախորդ օրը
  3. անցյալ տարի - հերու (բրբ․)
  4. անցյալ կատարյալ (քրկն․) - բայի անցյալ կատարյալ ժամանակը՝ ցույց է տալիս ենթակայի կատարած վերջացրած մի գործողություն կամ եղելություն, որ չի համեմատվում ոչ մի ժամանակակետի հետ
  5. անցյալի անկատար (քրկն․) - բայի անցյալ անկատար ժամանակը՝ ցույց է տալիս, որ ենթակայի գործողությանը կամ եղելությանը ստույգ սկսվել և կատարման ընթացքի մեջ էր մի ուրիշ անցյալ ժամանակի համեմատությամբ

Աղբյուրներ

[խմբագրել]