ական
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑˈkɑn]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ ա•կան
ական1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ հունարեն άκανθα։
Գոյական
[խմբագրել]- (պատմ․) պարսպի (պատի) տակ փորվող անցք՝ բռնի ներս խուժելու համար Բերդի արևմտյան պարսպի տակ փորված է մի ական: (Րաֆֆի)
- թշնամու ամրության կամ դիրքի տակ փորված փոս՝ պայթուցիկ նյութեր լցնելու և պայթեցնելու համար
Հոմանիշներ
[խմբագրել]- ծակ, անցք, խոռ
- փոս
Արտահայտություններ
[խմբագրել]- ալեհավաքային ական
- ական-անակնկալ - տե՛ս ական՝ ականորոգայթ
- ականանետային ական - տե՛ս ականանետ՝ ականանետի զինամթերք
- ականի թասակ
- ականի հանում ջրից
- ականի պայթուցիչի գործարկման պարբերաբար անջատվող տարր - ականին այնպես միացված սարք, որ այն կարողանա մարտական պատրաստության բերվել միայն հաշշված անգամներ
- ականի պայթուցիչի ոչնչացնում
- ականի պասիվ վիճակ
- ականի քիմիական ճայթիչ
- ականների անկանոն տեղադրում
- ականնների հայտնաբերության մակարդակ
- ականնների ոչնչացում
- ականների վնասազերծում
- ական-որոգայթ
- ակտիվ ական
- ակուստիկ ական - ոչ հպումային ական, որն անցնող նավերի առաջացած ձայնային ազդանշանները վերածում է էլեկտրական ազդանշանների, որոնք պայթեցնում են ականը
- ակուստիկ ականի որոնում
- արտաքին ազդեցությունների նկատմամբ սակավ զգայուն ական
- բեկորային ական
- ապահովիչով անվտանգացված ական
- գործարկմանը պատրաստ ական
- գորտ ական - տե՛ս ական՝ թռչող ական
- թռչող ական - ական, որը պայթելու ժամանակ վեր է թռչում՝ վնասելով մարդու մարմնի վերին հատվածը
- իներտ ական - տե՛ս ական՝ ուսումնական ական
- ինժեներական ական - զինամթերք վրագետնյա ականապայթյունային արգելափակոցների սարքավորման համար. տարատեսակներն են՝ հակահետևակային, հակատանկային, հակատրանսպորտային, հակադեցանտային, օբյեկտային ականները
- ինքնաշարժ ական
- ինքնավար ական - տեղադրումից հետո հսկողություն չպահանջող ական
- ինքնուղղորդվող ական
- լարված ական
- իցքազերծված ական
- լողացող ական - ական, որը մնում է ջրի մակերևույթին
- խարսխազերծ ական - խարսխաական, որը կտրվել է խարսխից և հոսանքների ազդեցությամբ ազատ լողում է ջրում
- ծովային ական
- կառավարվող ական
- կեղծ ական
- հակահետևակային ական
- հակատանկային ական - ական, որը օգտագործվում է տանկերը անշարժացնելու կամ ընդհանրապես շարքից ահնելու համար
- հակաուռկանապարկային ական
- հակափոխադրամիջոցային ական
- հաճախականամակածական պայթուցիչով ական - տե՛ս ական՝ ալեհավաքային ական
- համակցված պայթուցիչով ոչ հպումային ական
- հանդերձված ական
- հատակային ական - ական, որը լողունակ չէ և դրա շնորհիվ պառկում է ծովի հատակին
- հարվածային ական - տե՛ս ական՝ հպումային ական
- հեռակառավարվող ական
- հեռատեղակայվող ական
- հիդրոդինամիկ ական
- հոսընթաց ական - ական, որը մնում է ջրի երեսին և հողմերի ու ծովային հոսանքների ազդեցությամբ շարժվում է ջրի մակերևույթով
- հորիզոնական խոցմամբ ական
- հպումային ական
- հրետանային ական - ականանետային կրակոցի խոցիչ տարրը
- ձայնային ական - տե՛ս ական՝ ակուստիկ ական
- ձայնային ականի որոնում - տե՛ս ական՝ ակուստիկ ականի որոնում
- ձողային ական - հակատանկային ականի տեսակ, որի պայթուցիչն ունի ձողի ձև
- ձողային պայթուցիչով ական - տե՛ս ական՝ ցցզձողային ական
- ճամփամերձ ական
- մագնիսական ական
- մարտական ական
- միանգամյա ական - ական, որի սխեման պահանջվում է համապատասխան ազդեցությամբ միայն մեկ ակտիվացում
- շարժական ական
- ոչ հպումային ական - ական, որը պայթում է իր մոտակայքի ֆիզիկական վիճակի կամ իրենից արձակվող ճառագայթման վրա թիրախի գործած ազդեցության հետևանքով
- պասիվ ական
- սեղմազգայուն ական - տե՛ս ական՝ սեղմովի գործողությամբ ական
- սեղմովի գործողությանբ ական
- սովորական ական
- վնասազերծված ական
- տատանական ական
- տարաբնույթ ականնների հավաքածու
- ցցաձողային ական - թեքվածային գործողությամբ հակատանկային կուտակային ական, որը պայթում է տանկի տակ՝ ջարդելով հատակը, տեղից պոկելով և ավերելով սարքավորանքը, վիրավորվել անձնակազմից
- ուսումնական ական
- քիմիական ական
- ֆուգասային ական - ականի տեսակ որը պայթում է, երբ կանգնում են դրա վար
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ական(ը) | ականներ(ը) |
Սեռ. | ականի | ականների |
Տր. | ականի(ն) | ականների(ն) |
Հայց. | ական(ը) | ականներ(ը) |
Բաց. | ականից | ականներից |
Գործ. | ականով | ականներով |
Ներգ. | ականում | ականներում |
ական2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
[խմբագրել]- ականանետի պայթուցիկ արկ ◆ Ինձ թվաց, թե բոլոր արկերը, բոլոր ականները ահռելի վժժոցով հատկապես դեպի ինձ են թռչում։ (Վախթանգ Անանյան)
- թշնամու կողմում գետնի մեջ կամ գետնի երեսին դրվող պայթուցիկ արկ ◆ Դիմացի բլուրներն ամրացված էին… փշալարերով ու ականներով: (Վախթանգ Անանյան)
- (ռազմ․) հատուկ պայթուցիկ արկ կամ այլ նյութ, որը սովորաբար տեղադրվում է գետնի կամ ջրի տակ և նախատեսված է ցամաքային փոխադրամիջոցներ, նավակներ, օդանավեր ոչնչացնելու, վնասելու, զինծառայողներին վիրավորելու, սպանելու կամ որևէ այլ ձևով շարքից հանելու համար
Հոմանիշներ
[խմբագրել]- արկ
- ռումբ
Արտահայտություններ
[խմբագրել]Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ական(ը) | ականներ(ը) |
Սեռ. | ականի | ականների |
Տր. | ականի(ն) | ականների(ն) |
Հայց. | ական(ը) | ականներ(ը) |
Բաց. | ականից | ականներից |
Գործ. | ականով | ականներով |
Ներգ. | ականում | ականներում |
ական3
[խմբագրել]Մակբայ
[խմբագրել]- Ղարաբաղ՝ լրիվ, անկորուստ ◆ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին, հանձնեցին սարվորին։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- ական անել - նայել ստուգելու համար, հաշվելով ստուգել ◆ Մեկ ական արա հավերին, տես բոլորը կա՞ն, տե՞ղն են։ (Հրաչյա Աճառյան)
- ական թոթափել (հնց․) - մի ակնթարթում, իսկույն
- Ղարաբաղ՝ ական-ական անել - փնտրել, հարցուփորձ անելով տեղեկություններ հավաքել ◆ Ական-ական արի, որ իմանամ, թե որտե՞ղ ես կորել։ (Հրաչյա Աճառյան)
- Խոտուրջուր՝ ականեն ըլնիլ - մղձավանջային վիճակի մեջը ընկնել
Բաղադրյալ բառեր | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բառեր պատմական իմաստով
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Վախթանգ Անանյան
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Ղարաբաղի բարբառային բառեր
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Հրաչյա Աճառյան
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Խոտուրջրի բարբառային բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան» գրքից
- Հայերեն գոյականներ
- Հայերեն մակբայներ