Չիլի
Չիլի (իսպաներեն՝ Chile), պաշտոնապես՝ Չիլիի Հանրապետություն, երկիր Հարավային Ամերիկայում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Զբաղեցնում է օվկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածություն։ Մայրաքաղաքն է Սանտյագոն։Հյուսիսից սահմանակից է Պերուի հետ, հյուսիսի-արևելքից Բոլիվիային և արևելքից Արգենտինային։
Չիլի República de Chile (Spanish) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, երկիր, ազգ և դեմոկրատական հանրապետություն | ||||
Ներառում է | Արևմուտքի կղզիները | ||||
Պետական լեզու | Չիլիի իսպաներեն | ||||
Մայրաքաղաք | Սանտյագո | ||||
Պետական կարգ | Նախագահական համակարգ | ||||
Օրենսդիր մարմին | Չիլիի ազգային կոնգրես | ||||
Երկրի ղեկավար | Սեբաստիան Պինյերա | ||||
Կառավարության ղեկավար | Գաբրիել Բորիչ | ||||
Մակերես | 756,950 կմ² | ||||
Ջրային % | 1,07% ջրային | ||||
Ազգաբնակչություն | 17 789 267 մարդ | ||||
Խտություն | 22,81 մարդ/կմ² | ||||
Կրոն | Քրիստոնեություն | ||||
Հիմն | Չիլիի ազգային հիմն | ||||
Կարգախոս | Por la razón o la fuerza, By Right or Might, Durch Überzeugung oder mit Gewalt և Drwy Gyfiawnder neu Rym | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 18, 1810 թ. | ||||
Արժույթ | Չիլիական պեսո[1] | ||||
Կենտրոնական բանկ | Չիլիի կենտրոնական բանկ | ||||
Ժամային գոտի | -3 | ||||
Հեռախոսային կոդ | +56 | ||||
Ինտերնետ-դոմեն | .cl | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,855[2] | ||||
thisischile.cl/?lang=en |
Կլիմա
խմբագրելՀյուսիսային Չիլին ունի արևադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22 °C է, տարեկան տեղումները՝ մինչև 50մմ), միջին Չիլին՝ չոր մերձարևադարձային (ջերմաստիճանը՝ 8-22 °C, տեղումները՝ 100-2500մմ), հարավային Չիլին՝ չափավոր օվկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14 °C, տեղումները՝ 3000-7000մմ) կլիմա։
Ներքին ջրեր
խմբագրելԳետերը կարճ են, պատկանում են Խաղաղ օվկիանոսի ավազանին։ Հարավում կան բազմաթիվ լճեր (գլխավորապես սառցադաշտային)։ Խոշոր գետերն են Լոան, ՈՒասկոն, Լիմարին, Մաուլեն, Բիո Բիոն, Բեյկերը։
Բնակչություն
խմբագրելԱվելի քան 90%–ը չիլիացիներ են։ Բնակվում են նաև զանազան հնդկացիական ցեղեր, Զատկի կղզում՝ պոլինեզիացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կոնսեպսիոնը, Տալաուանոն, Անտոֆագաստան, Տեմուկոն։
Վարչական բաժանում
խմբագրելՉիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։
Ժամանակակից բաժանում
խմբագրելՎարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝
- 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
- 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
- 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան
Տարածաշրջաններ
խմբագրելՏարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտին թեկնածությունը հանձնարարում է Տարածաշրջանի նախարարությնա քարթուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[3]։ Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional)։
Նահանգներ
խմբագրելԱմեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետանաից (Gobernación Provincial), որորնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։
Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որը իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։
Համայնքներ
խմբագրելԱմեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna)։
Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։
Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների
Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ
Ժամանակակից վարչական միավորների ցանկ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Banco Central de Chile La Unidad Monetaria de Chile (իսպ.)
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։ |