JBIG
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
JBIG առանց կորստի պատկերի խտացման ստանդարտ է, առաջարկված Բինարական պատկերների խտացման խմբի մասնագետների(Joint Bi-level Image Experts Group) կողմից և ստանդարտացված Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO/IEC կողմից՝ որպես ստանդարտ No 11544 և ITU-T T.82 երաշխավորմամբ։ Ավելի ուշ ընդունվել է ավելի նոր ստանդարտով JBIG2 բինարական պատկերների խտացման համար (միայն երկու ցանկացած գույն՝ սև ու սպիտակ, մոխրագույն և կանաչ, կարմիր ու կապույտ և այլն)։ JBIG-ը հայտնի է նաև որպես JBIG1: Այն առաջին հերթին մշակվել է ֆակսիմալ պատկերների խտացման համար, բայց կարող է նաև բավականին արդյունավետ օգտագործվել այլ դասի պատկերների համար։ Հիմնականում JBIG-ը ցույց է տալիս մոտավորապես 20-50 % լավագույն աստիճանի խտացում համեմատած ավելի հասարակ և վաղ ստեղծված Fax Group 4 ստանդարտի հետ. որոշ դեպքերում առավելությունը հասնում է մի քանի անգամի։
JBIG | |
---|---|
Ընդլայնում | .jbg , .jbig և .bie |
MIME | image/jbig |
Մշակող | IBM և Joint Bi-level Image Experts Group? |
Հրատարակված է | 1993 |
Ֆորմատի տեսակ | raster-graphics file format?, ISO ստանդարտ և ITU-T Recommendation? |
ISO | 11544 |
JBIG-ը օգտագործում է հանրահաշվական խտացման տարբերակը՝ արտոնագրված IBM-ի կողմից և հայտնի որպես Q-coder: Այն հիմնված է յուրաքանչյուր բիթի՝ նախկին բիթերը և պատկերների տողերը հիմք ընդունած հավանականության գնահատականի վրա։ Ալգորիթմը մշակված է պատկերը տողերով, իրենց ներկայանալու հերթականությամբ խտացնելու համար։ Ինչպես նաև, JBIG-ը պահպանում է պրոգրեսիվ հաղորդում (աստիճանաբար պատկերի «հայտնվելը» ընդունիչի վրա ֆայլի ստացման չափով) խտացման աստիճանի ոչ մեծ նվազմամբ (5 %-ի կարգի)։
Արտաքին հղումներ
խմբագրել- JBIG-KIT — ազատ և բաց C JBIG էնկոդերի և դեկոդերի իրագործում
- Ցուցակ JBIG ռեսուրսների Արխիվացված 2008-02-03 Wayback Machine